Երկուշաբթի , 27 Մայիսի 2024

ՔՊ-ական պատգամավորը պարծեցել է, թե Հայաստանն ընկալելի է դարձել թուրքերի համար


Հայաստանյան իշխանությունները չեն դադարում փորձերը՝ իրականությունն աղավաղելու գնով արդարացնելու սեփական քաղաքականությունը: Այս առումով բավական ակտիվ են իրենց դրսևորում հատկապես ՔՊ-ական պատգամավորները, որոնք, ջանալով դուրս գալ «մոխրագույն մկնիկի» կարգավիճակից, երբեմն հայտնում են այնպիսի մտքեր, որոնք, մեղմ ասած, մեծապես վնասում են ոչ միայն իրենց, այլև ողջ ՔՊ-ի հեղինակությունը:
Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը համոզմունք է հայտնել, որ անցած տարին Հայաստանն աշխարհի համար հասկանալի դարձնելու փորձի տարի էր: «Մենք հասկանալի ենք դառնում Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչքան էլ չուզեն, որ մենք չլինենք հասկանալի»,-մասնավորաբար՝ հայտարարել է Նազարյանը ԱԺ-ում:
Լենա Նազարյանը հայ հանրությանը, իսկ ավելի ճիշտ՝ հայությանը հայտնի է 2020-ի պատերազմի վերաբերյալ հնչեցրած աղմկահարույց խոստովանությամբ, երբ հայտարարել էր, որ եթե գնային Արցախի խնդրի խաղաղ լուծման ճանապարհով, ապա իրենց դավաճան կասեին:
Նրա ներկայիս միտքը, պետք է նկատել, պակաս ուշագրավ չէ և ամբողջությամբ բացահայտում է իշխանության բուն առաքելութան էությունը՝ թրքահաճությունը:
Բայց հարց է առաջանում՝ ինչի՞ց ելնելով է Լենա Նազարյանը հայտարարում, թե 2023-ը աշխարհին ավելի հասկանալի դառնալու տարի էր: Ո՞ր աշխարհի հետ է ՔՊ-ական պատգամավորը, թյուրքակա՞ն, թե՞ մնացյալ: Եթե թյուրքական, իհարկե, ճիշտ է, բայց եթե մնացյալ աշխարհի, ապա՝ բացարձակապես սխալ. չի կարող սեփական պետությունը թշնամուն տալու հարցում կոմպլեքսներ չունեցող իշխանությունը հասկանալի լինել օտարներին: Իսկ այն, որ ՔՊ-ն Հայաստանը թուրքերին հանձնելու ծրագիրն է կյանքի կոչում, անհերքելի փաստ է և հավելյալ ապացույցների կարիք չի զգում:
Մյուս կողմից՝ ինքնին այն, որ Հայաստանի ԱԺ-ի պատգամավորը թուրքերին ու ադրբեջանցիներին հասկանալի լինելը համարում է ձեռքբերում, արդեն իսկ նոնսենս է, քանի որ թշնամու կողմից հասկանալի դառնում են միայն այն դեպքում, երբ կատարում են նրա բոլոր պահանջները:
Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ թուրքերի ու ադրբեջանցիների համար «հասկանալի դառնալը» ոչ միայն չի երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը, այլև է՛լ ավելի է այն թուլացնելու, քանի որ թշնամին մի վատ սովորոթյուն ունի՝ դարերից եկող՝ քանի դեռ չի հանդիպում դիմադրության, կանգ չի առնում: Կանգ չի առնելու և հիմա, իսկ դրանում համոզվելու համար բավարար է ընդամենը հետևել նույն Թուրքիայից եկող հայտարարություններին, որոնք միայն մի բանի մասին են՝ Հայաստանից ամեն ինչ պոկել-տանելու:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՔՊ-ին մնում է ապավինել ոստիկանական մահակին. ռեսուրսների լուրջ սով է

Հասկանալով, որ քարոզչական դաշտում պարտվում են՝ իշխանությունները սկսել են տրվել վարչաիրավական ռեսուրսի չարաշահման գայթակղությանը՝ ճնշելու …