Սյունիքում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվածների շարքերում, ինչպես հայտնի է, կան երկրապահներ: Այս օրերին ՔՊ-ական իշխանության ամենավառ ներկայացուցիչները չեն դադարում լրագրողների հետ զրույցներում մեկնաբանել տեղի ունեցածն ու հայտարարել, որ հետամուտ են լինելու այն հարցի պարզաբանմանը, թե ով է սահմանին առաջինը կրակել: Գտնելու են ու պատժեն՝ ահա այն հիմնական ուղերձը, որ ՔՊ-ականներն ուղղում են հասարակությանը՝ միաժամանակ պնդելով, թե բանակում սկիզբ առած բարեփոխումների շնորհիվ իշխանություններին հաջողվել է ոտքի հանել զինված ուժերն ու այն, կոպիտ ասած, շոուլի բերել:
Բայց բազմաթիվ մեկնաբանությունների, հնչող հարցազրույցների մեջ պակասում է ամենակարևորը՝ «Երկրապահի» ղեկավար Սասուն Միքայելյանի ձայնը: Զոհերի մեջ կան նրա տղաներից նույնպես, հետևաբար՝մի՞թե չէր կարելի մի հարցազրույց տալ ու խոսել տեղի ունեցածի մասին, որպես պատերազմով անցած մարդ կարծիք հայտնել տեղի ունեցողի վերաբերյալ ու «դուխ» տալ զինվորին: Չէ՞ որ «Երկարպահը» միշտ աչքի է ընկել իր քաջությամբ ու իրերն իրենց անուններով կոչելու վճռակամությամբ:
Բայց դա առաջ էր՝ Մանվել Գրիգորյանի օրոք, մինչդեռ հիմա Սասունն է նստել Մանվելի տեղը՝ «Երկրապահը» քայքայելով: Ինչո՞ւ խոսի, ինչո՞ւ ավել-պակաս բան ասի, ասի, որ վերևներում ջղայնանա՞ն, հիասթափվե՞ն, ասի,որ ի՞նչ լինի: Չէ՞ որ պաշտոնն ուրացողին միայն մի բանի համար է պետք ՝ հարստանալու, իսկ հայրենիքն ու հայրենասիրությունը կարող են սպասել. դրանց համար Սասունին «բարի քյալլա» ասող չի լինի:
Գ.Մ.
Source: USAArmenia
ԹեգերՍասուն
Կարդացեք նաև
Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել
Սասուն Միքայելյանն է վերջապես մեկնաբանել Տավուշում ԵԿՄ-կանների վարքագիծը՝ ոչ միայն արդարացնելով տեղի ունեցածը, այլև հայտարարելով, …