Հինգշաբթի , 3 Հոկտեմբերի 2024

Հենց սրա համար էլ կերան Մանվելի գլուխը

Սասուն Միքայելյանը շարունակում է իր սև գործը՝ ԵԿՄ-ն սարքած երկիր հանձնելու թիվ մեկ գործիքներից մեկը: Տավուշում կրկին նրա հրամանով տեռոր է իրականացվել շարքային մարդկանց հանդեպ՝ այն մարդկանց, որոնք փորձել են ինքնադրսևորվել՝ կանխելու հայրենիքի հանձնումը: Ի մասնավորի՝ ԵԿՄ-ի չարաբաստիկ կանաչ «Վիլիսը», մխրճվելով մարդկանց բազմության մեջ, կոտրել է քաղաքացիներից մեկի գլուխը, մյուսի ոտքն է վնասել, իսկ որոշ ԵԿՄ-ականներ էլ Նոյեմբերյանում ահաբեկել են իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիներին՝ հնչեցնելով սարսափելի սպառնալիքներ:

Թե ինչ անուն կարելի է այս ամենին տալ, դժվար է ասել: Մարդկային խոսքի մեջ չկան համապատասխան էպիտետներ կամ մակդիրենր, որոնք կարող են բնութագրել ԵԿՄ-ի վարքը Հայաստանի համար այս ճակատռագրական շրջանում: ԵԿՄ-ն այսօր փաստացի դարձել է թուրքական 5-րդ շարասյան գլխավոր հարվածային ուժերից մեկը, Սասուն Միքայելյանի անձնական ախրանայի պես մի բան՝ պատրաստ ուտելու ցանկացածի գլուխը, ում վրա իր մատը կտնկի Սասունը:
Ի՞նչ կաներ գեներալ Մանվելը Սասունին, եթե կենդանի լիներ: Այս հարցը տվյալ դեպքում թերևս հնչում է առավելապես որպես հռետորական: Կաներ այն, ինչ որ ցանկացած նորմալ հայ, ցակացած մեկը, ով չի ուզում վաղն ապրել թուրքի լծի տակ:
Դրա համար էլ Մանվելի գլխին սարքեցին ու բանտում սպանեցին, որ այսօր Սասունն ինչ ուզի, այն էլ անի, որ իշխանություններին հակաճառող չգտնվի: Դեռ 2018-ին էին մշակել այն պլանը, որի իրականացմանն ականատես ենք դառնում ներկա պահին:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի» …