Ուրբաթ , 14 Հունիսի 2024

Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում


«ՀԵՏՔ»-ը որոշ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե Սասուն Միքայելյանն ինչ կարգի դիվիդենտներ է քաղում ԵԿՄ վարչության ղեկավարի իր պաշտոնից: Նա իր պաշտոնը կապիտալիզացնում է նախևառաջ քաղաքապետ որդու միջոցով՝ լուրջ փողեր բռնելով:
Մասնավորապես՝ պարզվել է, որ արդեն մի քանի տարի է՝ Հրազդանի համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման գազը գնում է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի ընկերությունից:
Հրազդանի ճանապարհների վերանորոգման աշխատանքների մի մասն էլ իրականացնում է համայնքի ղեկավարի եղբոր աներորդու ընկերությունը: Միայն վերջին 3 տարվա ընթացքում գազի գնման պայմանագրերի գումարը մոտ 400.000 դոլար է կազմել:

Սևակ Միքայելյանը հաջողությամբ լուծել է նաև ազգականների աշխատանքի խնդիրը: Համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո՝ 2019-ի փետրվարին, Հրազդանի ավագանին որոշել է վարչական շենքի սպասարկման և պահպանման բյուջետային հիմնարկի տնօրեն նշանակել Միքայելյանի քեռուն՝ Անդրանիկ Մեսրոպյանին: Միքայելյանի մորեղբոր որդիներն ու եղբոր կնոջ ազգականները նաև հաջողությամբ մասնակցում են հողերի աճուրդ-վաճառքներին և այլն:
Հիմա պարզ է, թե ինչու էր Սասունը կանաչ «Վիլիսը» Տավուշում մարդկանց վրա քշելու գաղտնի հրաման տվել՝ ժեշտը մարդուց կարևոր համարելով: Նա փորձել էր նման կերպ պաշտպանել իր ներդրումները՝ առաջնորդվելով բիզնեսի թիվ մեկ կանոնով՝ ներդրումների պաշտպանությանը վերաբերող: Սասունը նախևառաջ բիզնեսմեն է ու հետո միայն երկրապահ կամ նախևառաջ բիզնեսմեն է ու հետո միայն սուտ երկրապահ: Իրական երկրապահները կոռուպցիայի միջոցով սեփական ազգուտակին դոլարային միլիոնատեր չեն սարքում՝ նախընտրելով սեփական ռեսուրսները ներդնել հայրենիքի պաշտպանության գործում: Սասունի մոտ հակառակ տրամաբանությունն է գործում: Նա ոչ թե իր ռեսուրսներն է ներդնում, այլ հայրենիքի ռեսուրսներն է խժռում՝ ներկայնալով, սակայն, անձնազոհ երկրապահ, ինչը թերևս կրկնակի ստորություն է:
Սասունը բարոյականության հետ պրոբլեմ չունի, քանի որ վաղուց է այն ծալել ու դրել ծոցագրպանը, խիղճն էլ՝ ճխտել պիստոնչիկը, որ փողը պակասություն չանի:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասուն Միքայելյանին Նիկոլ Փաշինյանը վախեցրե՞լ է, թե՞ նա է հոժարակամորեն ուրացել

2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից իրագործված ագրեսիայի հաջող հետմղման 8-րդ տարելիցի կապակցութամբ հայաստանյան իշխանությունները ոչ միայն …