Երկուշաբթի , 2 Դեկտեմբերի 2024

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա, որպես ծառայություն կդառնա անիմաստ։ Այլ բան, որ մենք պետք է ունենանք շատ հստակ ստանդարտներ։ Սա կարևոր է և՛ քաղաքացուն պաշտպանելու համար, և՛ ոստիկանին պաշտպանելու համար։ Կարևոր է հանրային հաղորդակցությունը, որ մարդիկ հասկանան՝ ինչ ենք անում, ինչի ենք անում, որ մեր նպատակադրումները բոլորին պարզ լինեն, և մեր նպատակադրումները աղավաղելու հնարավորություն չտանք որևէ մեկին»:

Այսպիսով՝մինչ Հայաստանի շուրջ ծավալվում են ճակատագրական իրադարձություններ, մինչ Հայաստանի տարածքներից հողեր ու բնակավայրեր են հանձվում Ադրբեջանին՝ փոխարենը չստանալով և որևիցե բանի երաշխիք, իշխանությունները զուգահեռաբար լծվում են ուժային բլոկի հզորացման գործին՝ կրկնապատկելով առանց այն էլ ուռճացված այդ համակարգը: Ո՞ւմ հաշվին է դա տեղի ունենալու: Բնականաբար, հարկատուների: Իսկ հարկատուներին հարցրե՞լ են, որ նման որոշում են ընդունել, որի արդյունքն ընդամենը լինելու է երկրում ոստիկանական բռնության մակարդակի բարձրացումը, որն առանց այն էլ պատմական ռեկորդներ է սահմանում վերջին տարիներին:
Պրակտիկան հուշում է, որ ոստիկանական բիրտ ուժի թիրախում ամենից հաճախ հայտվում են ոչ թե հանցագործները, այլ ՔՊ-ի քաղաքական ախոյանները: Օրինակ՝ օրերս նույն բողոքավոր տավուշցիների հանդեպ էլի բիրտ ուժ է կիրառվել. մարդկանց ծեծել են,հայհոյել ձերբակալել, իսկ ժամեր հետո ազատ արձակել՝ չհաշված Սասունի «Վիլիսը»:
Այսինքն՝ ուժային ողջ ապարատն այսօր մի խնդիր է լուծում՝ իշխանությունների հրահանգով ճնշելով ժողովրդական ցասումն ու դժգոհությունը, և կասկած չկա, որ նմանատիպ գվարդիա ստեղծելու ամենաէական դրդապատճառը հենց հայ հանրությանը ճնշելն է, բողոքի ակցիաները կառավարելի դարձնելը, Հայաստանի հանձնումն անխոչընդոտ սարքելը:
Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել խիստ հակասական ու ապազգային հայտարարություններով՝ կասկածի տակ դնելով հային …