«Կոլոտ Հովոն» ՔՊ-ի թիկունքին. ի՞նչ էր նա տեսել Իլհամ Ալիևի դեմքին

Նիկոլ Փաշինյանը միայն մի լավ բան է արել այս երկրի համար. նա կարողացել է պատռել այնպիսի մարդկանց դիմակներ, որոնց վերաբերյալ նախահեղափոխական շրջանում հայ հանրությունը կասկած անգամ չի ունեցել, թե իրականում ինչ կարգի ծաղրածուների խեղկատաությունների վրա է ծիծաղել, ժամանակ անցկացրել, զվարճացել:
Նման կերպարներից մեկն էլ «Կոլոտ Հովո» կոչվածն է:

Սա սկզբում հեղափոխությանն աջակցում էր, նույնիսկ լծվել էր պատերազմից հետո «խաղաղության օրակարգի» սպասարկմանը՝ 2021-ի մարտին, օրինակ, մեկնաբանություն գրելով Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հրապարակած այն տեսնանյութի տակ, որտեղ երևում է, թե ինչպես է Ալիևն այցելում օկուպացված տարածքներ: «I see some peace on Mr. Aliyevs face,f inally. Peace in the world. Never war again»,-քոմենթել էր «Կոլոտ Հովոն» Ալիևայի «փոստը»՝ իր համակրանքը հայտնելով Ադրբեջանին:
Բայց հետո, հետո հայտարարեց, որ ՔՊ-ական իշխանութան համակիր չէ, նույնիսկ քննադատել էր իշխանություններին՝ ջանալով նրանցից հեռավորություն պահպանել: Հասկանալով, որ իշխանությունների վարկանիշը զրոյական է՝ թերևս չէր ցանկացել հայտնվել այդ իշխանությունների հետ միասին հանրային ատելության ալիքի տակ:
Սրբազան շարժումը, սակայն,ամեն ինչ գցել է իր տեղը՝ ստիպելով Հովհաննես Ազոյանին կրկին ՔՊ-ին սեր խոստովանել այս անգամ, սակայն, անուղղակի կերպով: Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սրբազան շարժման առաջնորդին, նա հեգնել է. «Հրապարակը զբաղեցրած սառցազանին մի հատ ժամացույց նվիրեք ու ասեք, որ 1 ժամը 1 ամիս ա արդեն անցել ա, համ էլ շոգերը, որ եկավ … հալելու է»։
Այս օրերին իշխանությունները փորձում են մեկտեղել ջանքերը՝ շարժմանն ինչ-որ բան հակադրելու հույսով: Պատկերացնել կարելի է միայն, թե որքան նեղ է ՔՊ-ի տեղը, որ խնդրել են կամ գուցե վճարել են, որպեսզի «Կոլոտ Հովոն», որ շատ լուրջ կերպով հետհեղափոխական Հայաստանում կարողացավ բարելավել իր ֆինանսական կարողությունները նաև սեփական ակումբում լայնորեն շրջանառվող թմրանյութի միջոցով (ըստ տարածված ու բոլորին հայտնի տեղեկությունների), փորձի ինչ-որ կերպ վարկաբեկել շարժումը՝ թիրախավորելով դրա առաջնորդին:
Բայց մի՞թե ՔՊ-ում կարծում են, թե «Կոլոտ Հովոն» այնքան մեծ հեղինակություն է, որ նրա գրառումը կարող է ազդել հանրային կարծիքի վրա: Նա կարող է հեղինակություն համարվել ՔՊ-կանների, բայց ոչ երբեք նորմալ մարդկանց շրջանում: Ավելին՝ նորմալ մարդկանց հասկանլի է, որ եթե մի բան կամ որևէ մեկին թիզուկես Հովոն ծաղրում է, ուրեմն այդ բանը կամ անձն իսկապես արժեքավոր է, վստահության արժանի:
Ծաղրածուների հարցում հայ հանրության բախտն իսկապես չի բերել: Մեկն էլ կար սրա նման խեղկատակ, որ հետույք էր պատռում 2018-ին հրապարակներում, հետո դարձավ քաղաքապետ, մի լավ կերավ, հասարակությունը բաժանեց սևերի ու սպիտակների, հետո թռավ: Հիմա վերադարձել է քաղաքականություն, ստեղծել կուակցություն, որ եթե հետագայում շանս լինի, շերեփը ձեռքից բաց չթողնի:

Եվ այսքան տարի մենք զվարճացել ենք նմանատիպ տարրերի տխմար սկեչերի տակ՝ չկասկածելով անգամ, թե ինչ կարգի ոչնչություններով ենք շրջապատված…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայ-ամերիկյան հարաբերություններում հասունանում է ճշմարտության պահը. ո՞րն է Վիքերի օրակարգը

Սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան, որի շրջանակներում նա հանդիպում է ունեցել …