Օրվա հացը վերջացել էր, բայց մարդիք չէին հեռանում


Տուն էի վերադառնում 6 ժամ տևած նիստից հետո։ Դատարկ փողոցի լռությունը խախտեցին հացի արտադրամասի փակ դռան մոտ կանգնած մարդկանց ձայները։ Օրվա հացը վերջացել էր, բայց մարդիք չէին հեռանում՝ հույսով որ միգուցե դուռը կբացվի և նրանք կկարողանան գնել սպասված հացը։ Դուռը իրոք բացվեց։ Արտադրամասի տերն էր։ Հաշվեց քանի հոգի ենք, երկու արկղ հաց բերեց և սկսեց բոլորիս երկուական տաք հաց բաժանել։
-ժողովուրդ ջան այսօրվա վերջին եղած ալյուրով ենք թխել, չէինք ուզում, որ դատարկ տուն գնաք։
Այդ պահին գրպանումս գումար չկար։ Խնդրեցի, որ եթե ստացվում է հացը վերցնեմ, գումարն էլ վաղը թողնեմ։
-ախպեր ի՞նչ գումար, անվճար ենք տալիս բոլորիդ, անուշ լինի։
Իսկ նիստից հետո միակ լավ լուրն այն էր, որ հույսեր կան մեր երեք ախպերներին մոտ օրերս անվտանգ հասցնելու Ստեփանակերտ։ Սպասենք․․․
Պայքարն էլ շարունակվում է։

David Ghahramanyan

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել

Սասուն Միքայելյանն է վերջապես մեկնաբանել Տավուշում ԵԿՄ-կանների վարքագիծը՝ ոչ միայն արդարացնելով տեղի ունեցածը, այլև հայտարարելով, …