Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ կայացած արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առանձնազրույցի ընթացքում հայկական կողմը բարձրացրել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման հարցը՝ ընդգծելով, որ տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը:
Տեղի ունեցած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի առնվազը 4 զոհ, իսկ թե որքան են թշնամու զոհերը, կարծես թե հայտնի չէ դեռևս: Տեղի ունեցածը, անկասկած, ոչ միայն ադրբեջանական կողմի սանձարձակության, այլև այդ սանձարկությանը որևիցե բան հակադրել չկարողացող հայկական կողմի անզորության հետևանք է:
Արարատ Միրզոյանը թերևս ճիշտ արձանագարում է կատարել, սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ կտա այդ արձանագրումը հայկական դիվանագիտությանըը, եթե այն փաստացի այսօր շատ թույլ վիճակում է հայտնվել: Նման սադրանքը նախևառաջ Արարատ Միզրոյանի տապալումը պետք է համարել, քանի որ եթե հայկական դիվանագիտությունը, որի ղեկավարն է Միզրոյանը, կարողանար զսպել Ալիևին, ապա վերջինս երբեք սադրանքի չէր դիմի՝ վախենալով նույն միջազգային հանրության արձագանքից,այն գործնական հետևանքներից, որոնցից հնարավոր չէր լիենելու խուսափել:
Ցավոք, ոչ մի հետևանք էլ չկա ու չի կարող լինել, իսկ ԵԽԽՎ-ում Ադրեջանի դեմ կազմակերպված դեմարշը ակնհայտորեն թուրքերի ռազմատենչության վրա չի ազդել: Նրանք, մեղմ ասած, թքած ունեն և առաջնոդվում են բացառապես սեփական ռազմավարական շահերով, որոնք բացառում են մեր ունեցած 29800 քկմ-ի պահպանմամբ խաղաղության հաստատումը:
Մյուս կողմից՝ ինչպես ունենանք հզոր դիվանագիոտթյուն,եթե չունենք մեզ պատուհասած սպառնալիքներին ու մարտհարվերներին համապատասխանող բանակ: Չէ՞ որ մեկն առանց մյուսի ուղղակի չի լինում:
Source: USAArmenia
ԹեգերԱրարատ հայկական հետևանք ունեցած սադրանքի
Կարդացեք նաև
Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել
Սասուն Միքայելյանն է վերջապես մեկնաբանել Տավուշում ԵԿՄ-կանների վարքագիծը՝ ոչ միայն արդարացնելով տեղի ունեցածը, այլև հայտարարելով, …