Մոսկվայի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի առթիվ ՌԴ-ին շտապել են ցավակցել աշխահի բազմաթիվ երկրներ, դարձել է առիթ՝ ևս մեկ անգամ համոզվելու, որ հայկական ազդեցությունը ողջ աշխարհում տարեցտարի միմիայն նվազում է: Այս տենդենցը, որ սկիզբ առավ 2018-ի հեղափոխությունից հետո, ցայսօր շարունակում է իր ավերիչ հաղթարշավը:
Թուրքերի ստորության մասին աշխարհը լավ գիտի: Նմանատիպ ողբերգությունները, ցավոք, հաճախ դառնում են շատ լավ առիթ նրանց համար՝ թիրախավորելու մեզ՝ հայերիս: Մոսկվայի ահաբեկչությունը, ի ցավ սրտի, չի դարձել բացառություն, քանի որ ադրբեջանական քարոզչամեքենան, որը բավական պտղաբեր գործունեություն է ծավալում հատկապես ՌԴ-ում, լծվել է կատարվածի համար հայերին մեղադրելու գործին: Բանը նույնիսկ հասել է նան, որ ռուսաստանյան որոշ հեռուստաալիքներ ուղղակիորեն սկսել են ադրբեջանական թեզեր հնչեցնել՝ հարուցելով ՌԴ-ում ՀՀ դեսպանատան զայրույթը:
Մասնավորապես՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնել «Դոժդ» հեռուստաալիքի վերջին հայտարարությունների առնչությամբ՝ կապված «Crocus City Hall»-ում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության հետ՝ միաժամանակ կոչ անելով չտարածել կեղծ տեղեկատվություն և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա։
Ի՞նչ կարող է հակազդել ռուսահայ սփյուռքը ադրբեջանական տեղեկավական ահաբեկչությանը՝ բացի հերքումներ տարածելուց: Ցավոք, գրեթե ոչինչ:
Ինչի՞ հետևանք է սա: Սա հետևանք է բացառապես հայաստանյան իշխանությունների վարած անհեռատես, հաճախ դավադիր քաղաքականության՝ ուղղված Սփյուռքին: Կրկին պետք է գանք Զարեհ Սինանանյանի գործունեությանը, քանի որ որքան էլ փորձ արվի՝ անտեսելու ակնհայտը, փաստն այն է, որ Սփյուռքի գործերին նրա միջամտությունից հետո է նման պատկեր արձանագրվում:
Ի՞նչ արեցին ՀՀ իշխանություններն այս տարիներին, որ հայկական լոբբին կորցրեց իր երբեմնի ազդեցությունը: Աշխարհաքաղաքականությո՞ւնն է պատճառը, թե՞ կան սուբյեկտիվ գործոններ:
Կարելի կլիներ խոսել աշխարհաքաղաքականության բացասական ազդեցության մասին, եթե ասենք հակառակ ՌԴ-ում թուլացած հայկական լոբբիի ուժեղացած լիներ ամերիկյանը կամ եվրոպականը: Մինչդեռ փաստ է, որ որևիցե երկրում, բացառությամբ թերևս Ֆրանսիայի, հայկական լոբբին արդյունքներ գրեթե չի գրանցում: Այնինչ «ժողովրդավարության բաստիոնի» համարում ունեցող Հայաստանը պետք է որ խնդիր չունենար արտերկրում իր շահերի սպասարկամ հարցում:
Զարեհ Սինանյանը, փաստորեն, հաջողությամբ կարողացել է այս ընթացքում հեշտացնել թուրքերի գործը, տապալել հայերինը՝ նման կերպ ապացուցելով ՔՊ-ին իր ունեցած հավատարմությունը: Չի կարող պատահական համարվել այն,որ հայկակական Սփյուռքն իր դիրքերը սկսեց զիջել հենց այս իշխանավորի պաշտոնավարման տարիներին, հենց Սինանյանի օրոք Սփյուռքը մնաց անտեր՝ թողնելով անտեր նաև Հայաստանին:
Հայաստանն ու հայությունը թուրքերի դեմ միայն մեկ գործուն զենք ունեն՝ ճշմարտությունը, որի ձայնը, սակայն, ամենից հաճախ չի էլ լսվում, քանի որ ՔՊ-ն այն խլացրել է՝ թուրքերի ու ադրբեջանցիների հետ հաշտություն ձեռք բերելու անհրաժեշտության մասին տխմար բաղավոցների ներքո, տխմար, քանի որ այդ ցանկությունը բացառապես միակողմանի է, ուստի՝ զինաթափող:
Source: USAArmenia
Թեգերազդեցություն ահաբեկչություն թուրքերի հաճախ հայկական մասին ունեցած
Կարդացեք նաև
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին չի հաջողվել սվաղել իրականությունը
Հասկանալով, որ շատ կոնկրետ կարմիր գծեր են հատել՝ իշխանությունները լծվել են Սարդարապատում տեղի ունեցած անպատվության …