ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ, ՈՐՈՆՑԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է. ՄԵԿ ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

2024թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19։15-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իրենց մոտ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ եղբայրներ, որոնց առողջական վիճակները գնահատվել են ծանր։
Ավելի ուշ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից մեկը ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, նույն օրը մահացել է։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024թ. փետրվարի 21-ին ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել, ապա վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկում հաշվառված 19-ամյա երիտասարդ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների և դրանց կից փաստաթղթերի հիման վրա, 2024թ. փետրվարի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /երկու դրվագ/, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից դեպի Արփունք գյուղ տանող ճանապարհին 29-ամյա երիտասարդը, ըստ նախնական տվյալների՝ անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել նույն մարզի բնակիչ, 41-ամյա և 37-ամյա երկու եղբայրների մարմինների տարբեր հատվածներին, որի հետևանքով 1987թ. ծնված անձը հիվանդանոցում մահացել է։
Որոշում է կայացվել՝ 19-ամյա երիտասարդին, սպանություն և սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալելու մասին։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է արնանման հետքերով փայտ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
Ձերբակալված անձը տվել է խոստովանական ցուցմունք։ Հանցագործության հնարավոր գործիք դանակն առգրավվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ըստ առկա նախնական տվյալների՝ վիճաբանությունը և դրա հետևանքով տեղի ունեցած դանակահարությունը կապված չէ տուժողներից մեկի՝ 41-ամյա անձի ծառայողական գործունեության հետ, իսկ դեպքի պահին վերջինս չի եղել ծառայության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 ՀՀ Քննչական կոմիտե
 
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

1 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

1 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

2 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

6 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

7 օր ago