Նախագահ Արմեն Խաչատուրյանը Բաղդադում ի ցույց է դրել թուրքական օրակարգին իր նվիրվածությունը

Խիստ սակավ լիազորություններով օժտված ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՔՊ-ի «խաղաղության օրակարգը» փորձել է գովազդել նաև Բաղդադի համալսարանի ուսանողների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ հայտնելով հետևյալ միտքը.«Մի կարևոր սկզբունք կա՝ հարևանների հետ պետք է ապրել խաղաղ։ Հիմա ինչ-որ գործընթացի արդյունքում ստեղծվել է առճակատում։ Դա չի կարող շարունակվել, պետք է կանգնել։ Մենք հիմա առաջարկում ենք կանգնել և իրար հետ խոսել։ Սկզբում, միգուցե, միջնորդների միջոցով։ Ավելի շուտ՝ մենք հիմա խոսում ենք հենց միջնորդների միջոցով։ Ամենացավոտ հարցերի մասին պետք է խոսել։ Կա շատ ծանր պատմություն՝ տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր անհետ կորածներ` երկու կողմերից, տարածքային որոշակի խնդիրներ։ Մենք վստահ ենք, որ ցանկության դեպքում բոլոր հարցերը լուծելի են։ Հիմա մենք այդ ճանապարհին ենք…: Սա է ճանապարհը․ ուժով, պատերազմով հարցեր չեն լուծում։ Մենք սա հասկանում ենք, հույս ունեմ, որ Ադրբեջանում էլ են հասկանում։ Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հենց այդ տրամաբանության մեջ է»:
Արցախյան հիմնախնդիրն ու այնտեղ տեղի ունեցած ցեղասպանությունը որպես ընդամենն ինչ-որ գործընթաց որակած ՀՀ նախագահը ևս մեկ անգամ ապացուցել է, որ ոչնչով չի տարբերվում այն շարքային ՔՊ-ականներից, որոնք ի սկզբանե արցախյան հիմնախնդիրը համարել են շինծու: Խաչատուրյանն օտարերկրյա ուսանողներին խնդիրը մատուցել է այնպես, ասես Անդրկովկասում հաստատված վատառողջ մթնոլորտի համար մեղավորը Հայաստանն է, այլ ոչ թե թուրքերի հայակերութունը, որի հետևանքով էր, որ տեղի ունեցավ արցախյան շարժումը: Նախագահ կոչեցյալը փաստացի ապալեգիտիմացրել է արցախյան ամբողջ պայքարը՝ խառնակիչ հռչակելով նախևառաջ սեփական երկիրը, քանի որ եթե դու մարդկանց չես բացատրում՝ ինչի հետևանք է կատարվածը կամ ինչ է տեղի ունեցել ընդամենն ամիսներ առաջ ու ինչ պատճառով, ապա այլ կերպ, քան թշնամու սուրհանդակ քեզ չորակելը, անհնար է:

«Խաղաղության խաչմերուկ» կոչվածը իրականում մեռելածին ու ընդամենը ժամանակ ձգող պրոյեկտ է, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունը ոչ թե Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելն է, այլ «Զանգեզուրի միջանցքին» տիրելու ճանապարհով Հայաստանին տիրանալը: Այս իրավճակում չօգտվել առիթից ու չբարձրաձայնել Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մասին, կարող էր միայն թուրքական օրակարգին նվիրված մարդը:Որպեսզի պարզ դառնա ՀՀ իշխանությունների ու թուրքերի տարբերությունը, բավական է միայն մատնացույց անել Խոջալուում տեղի ուենցած սպանդի վերաբերյալ ազերիների տարածած այն կեղծ պրոպագանդան,ըստ որի՝ հայերն են հեղինակել այդ ոճրագործությունը: Մինդեռ հայտնի է, որ այն բեմադրել են հենց իրենք՝ ադրբեջանցիները՝ երկրի ներսում հասնելու իշխանափոխության: Բայց այսօր Ադրբեջանը ցավակացական հեռագրեր է ստանում Խոջալուի դեպքերի կապակցութամբ ամբողջ աշխարհից՝ որի թիրախում Հայաստանն է, և այս ամենը՝ հետևողական աշխատանքի արդյունքում:
Ի՞նչ ենք անում մենք:
Մենք եղածի մասին էլ չենք բարձրաձայնում՝վախենալով վշտացնել թուրքերին կամ նրանց սադրել՝այդպիսով թերևս հաստատելով նրանց կեղծիքի ճշմարտացիությունը:
Այս տեմպերով ո՞ւր ենք հասնելու, մինչև ո՞ւր ենք գլորվելու, հայտնի չէ…
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

1 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

1 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

2 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

6 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

7 օր ago