Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իրեն ոչ ոք չի հավատում


Իր կողմից հրավիրված մամուլի ասուլիսին Նիկոլ Փաշինյանը, հերքելով արտահերթ ընտրությունների վերաբերյալ լուրերը, փորձել է հիմնավորել, թե ինչու է Արցախն այսօր փաստացի ոչնչացված:
Նա այս առումնով ոչ մի նոր բան չի ասել, այլ ընդամենը կրկնել է արդեն գրեթե 4 տարի շուտասելուկի վերածված թեզերը՝ պատերազմի համար ամբողջ պատասխանատվությունը թոթափելով սեփական ուսերից:
Ըստ Փաշինյանի՝ ժամանակին իրեն ո՛չ Հայաստանում են լսել, ո՛չ էլ Արցախում, և երբ ինքը, հասկանալով, որ Արցախն անկախության շանս չունի, փորձել է բացատրել արցախյան ղեկավարությանը, որ 30 տարվա պայքարը փաստացի իզուր է եղել, ստացել է բացասական պատասխան ու դիրքորշման կոշտացում, ինչի հետևանքով այլ ելք չի ունեցել, քան պատերազմի գնալը:
Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե հայտներ տրամագծորեն հակառակ միտքը՝ համարձակություն ունենալով հանդես գալ բուժիչ ինքնախոստովանությամբ: Բայց եթե նույնիսկ ճիշտ է այն, ինչ որ Փաշինյանն ասել է, ապա հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ պատերազմից մի քանի օր անց, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան է մտնում պատերազմի մեջ, որ Հայաստանը չունի հաղթանակի շանսեր, Նիկոլ Փաշինյանը չկանգնեցրեց պատերազմն այն դեպքում, երբ կար շանս՝ Շուշին հայկական վերհսկողության տակ պահելու: Չէ՞ որ եղել է այդպիսի հնարավորություն: Այդ հարցո՞ւմ էլ է արցախյան ղեկավարությունը Փաշինյանին հակադրվել, թե՞ իրականում ՔՊ-ն իր տերերի գաղտնի պլանն է իրականացրել՝ շանս տալով Ադրբեջանին՝ հայկական հողերը զավթելու:
Բայց գանք մեր օրեր: Մի՞թե Պրահայում համապատասխան փաստաթղթի տակ ստորագրելն էլ է Արցախի ղեկավարոթյան մեղքով տեղի ունեցել, որը հիմք դրեց այն ողբերգության, որի մեջ հայտնվել են արցախցիները: Կամ ո՞վ է հիմար՝ հավատալու համար, թե Նիկոլ Փաշինյանը երբևիցե կարևորել է արցախցիների կամ արցախյան ղեկավարութան կարծիքն այնքան, որ ճակատագրական որոշումներ ընդունելիս առաջնորդվեր նրանց կարծիքով մի դեպքում, երբ Արցախի հարցը շոշափում էր Հայաստանում իշխանության խնդիրը, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագայի հարցը:
Փաստը, որ պատերազմից տարիներ անց էլ Նիկոլ Փաշինյանը չի դադարում արդարացումներ որոնել, խոսում է այն մասին, որ ինքն էլ է վաղուց հասկացել, որ իր խոսքերին հավատացող չկա:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

23 ժամ ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

23 ժամ ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

1 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

5 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

6 օր ago