Ծիծաղելի է, երբ փորձում են հերքել անհերքելին


Որոշ մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին Բլինկեն-Ալիև հեռախոսազրույցից, որոնք պետք է բավական ուշագրավ համարել՝ հատկապես ՀՀ Կառավարության որոշ անդամների կողմից հնչեցված գնահատականների ֆոնին: Մասնավորապես՝ ըստ Ալիևի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ նա Բլինկենին հիշեցրել է Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության և անազատության մեջ նրանց մահվան դեպքերի, ինչպես նաև մարդու իրավունքների խախտման փաստերի մասին և նշել, որ այդ համատեքստում արևմտյան երկրների լռությունը թյուրըմբռնում է առաջացնում, և նմանատիպ փաստերը երկակի ստանդարտների վառ օրինակ են հանդիսանում։
Եվ ահա մինչ թշնամին փորձում է ՔՊ-ական իշխանությունների հաստատած կարգերը բանեցնել մեր դեմ՝ զրկելու Հայաստանը դաշնակիցներից, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է հերթական անգամ աչքի է ընկել՝ լրագրողների հետ զրույցում պնդելով, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
Նրա այս հայտարարությունը, որ ուղեկցվել է այն պնդմամբ, թե Հայաստանում դատաիրավական համակարգը գրեթե մոտ է իդեալականին, ուշագրավ է ոչ միայն այն պատճառով, որ բացարձակ սուտ է, այլև՝ այն, որ դրա հեղինակը հանդիսանում է այն մարդու հարազատ եղբայրը, որի ազդեցությունը քաղաքական ընդդիմության առնվազը մի սեգմենտի վրա, հսկայական է: Օրինակ՝ նույն այդ սեգմենտին են պատկանում Նարեկ Սամսոնյանն ու նրա հետ կալանավորված Վազգեն Սաղաթելյանը,  և այլն: Այս մարդիկ քաղբանտարկյալներ չե՞ն: 
Հայաստանում իսկապես կիսատոտալիտար մթնոլորտ է՝ անկախ նրանից, թե ստեղծված իրավիճակին ինչ գնահատականներ են տալիս սեփական շահով առաջնորդվող, անսկզբունքային որոշ գործիչներ, որոնք այդպես էլ չեն կարողանում դառնալ ՔՊ-ի համար յուրայիններ: Այս ամենն այնքան ակնհայտ է, որ դարձել է նույնիսկ միջազգային հարաբերոթյուններում շահարկման առարկա՝ վերածվելով իրական վտանգի ազգային անվտանգության ու Հայաստանի դիմադրողականության համար:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

«Կոլոտ Հովոն» ՔՊ-ի թիկունքին. ի՞նչ էր նա տեսել Իլհամ Ալիևի դեմքին

Նիկոլ Փաշինյանը միայն մի լավ բան է արել այս երկրի համար. նա կարողացել է պատռել…

2 օր ago

Թուրքերի սիրելին. ինչո՞ւ են Հայաստանի ղեկավարին գովաբանում միայն թուրքերը

Հայաստանում ընթացող բուռն ներքաղաքական պրոցեսների ֆոնին Նիկոլ Փաշինյանին իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանում Թուրքիայի նախկին…

2 օր ago

«Էդ ո՞վ ա, էն թքողն ա՞»․ Բագրատ Սրբազանը Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Լրագրողը հարց ուղղեց Բագրատ Սրբազանին, խնդրելով անդրադառնալ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որում նա…

2 օր ago

Չե՞ք ուզում էդ ամոթի թղթերից ազատվեք.Արա Քարանյան

ՀԱԵ հետևորդ ԱԺ Garnik Danielyan -ը, Seyran Ohanyan -ը, Ishkhan Saghatelyan -ը, Artsvik Minasyan -ը,…

3 օր ago

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին չի հաջողվել սվաղել իրականությունը

Հասկանալով, որ շատ կոնկրետ կարմիր գծեր են հատել՝ իշխանությունները լծվել են Սարդարապատում տեղի ունեցած անպատվության…

3 օր ago