Աննա Հակոբյանի աննախադեպ խայտառակությունը՝ Ծիծեռնակաբերդում. ո՞վ կմտածեր


Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում տեղի է ունեցել հիրավի աննախադեպ մի բան. Նիկոլ Փաշինյանի կինն ու դուստրը հենց հուշահամալիրում ծաղիկ խոնարհելիս բախվել են նվաստացուցիչ վանկարկումների ու հակազդման՝ այնտեղ ներկաների կողմից արժանանալով «Աննա ցեղասպան», «Թուրք Նիկոլ», «Գետինը մտնես» և այլ ստորացուցիչ պիտակավորումների: Այսպիսով՝ համազգային ատելությունը՝ այս իշխանությունների հանդեպ գոյություն ունեցող, թափվել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների գլխին:
Երբ 2018-ին ՔՊ-ն իշխանություն էր վերցնում, կմտածե՞ր մեկնումեկը, որ ամեն ինչ կարղ է ավարտվել այսքան անփառունակ կերպով: Կամ քանի՞ գրոշ արժե այն բարեկեցիկ կենցաղն ու կուտակվող միլիարդները, որի գինը, փաստորեն, սա է: Թերևս չի գտնվի մի նորմալ հայ, որը կհամաձայնվի ունենալ աշխարհի բոլոր բարիքները՝ սեփական ժողովրդի կողմից հենց Ծիծեռնակաբերդում նման խայտառակության բախվելու գնով:
Այո՛, բոլորն էլ ցանկանում են լավ ապրել, իրենց զավակներին անհատակ հարստություն ժառանգել, ցանկանում են ունենալ իշխանություն և այլն, բայց այն, ինչին բախվում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հիմա, իսկապես զրոյացնում է նյութական բարիքերի արժեքը՝ այդ ամենը վերածելով չարիքի, խայտառակության աղբյուրի:
Կա՞ր հնարավորություն՝ սեփական ընտանիքը նման խայտառակությունից փրկելու, սեփական արժնապատվությունը չվաճառելու: Անշուշտ: Դրա համար ընդամենը հարկավոր էր պատերազմում կրած պարտությունից հետո հեռանալ իշխանությունից՝ ժողովրդից ու ողջ ազգից ներողություն հայցելով:
Ցավոք, ոչ բոլորն ունեն սխալի կեսից հետ դառնալու ունակություն:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, Հայաստանի իշխանությունները մի շարք ոչ կոմպետենտ քայլերի արդյունքում երկիրը մտցրել…

16 ժամ ago

Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են

Բոլորի համար անսպասելի կերպով մայիսի 9-ի հանրահավաքին Բագրատ սրբազանը առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:…

17 ժամ ago

Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է ձնագնդի նման մեծանալ, ընդլայնվել: Դրան միանալու մասին է հայտարարել…

2 օր ago

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

4 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

4 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

4 օր ago