«Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին


«Ինչն իշխանություններն ու մասնավորապես վարչապետ Փաշինյանն անում են, շատ հստակ է՝ ունի երկար պատմություն: Երկար ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանն ապազգային հայտարարություններ է անում Արարատի դեմ, զինանշանի դեմ, հիմնի դեմ, ուզում է Սահմանադրություն փոխել, նոր Սահմանադրություն պատրաստել»,- 168.am-ի հետ զրույցում Ցեղասպանության անմեղ զոհերին ցուցակագրելու, Ցեղասպանության հարցին «առավել գիտական մոտեցում տալու» իշխանական առաջարկին այսպես է արձագանքել ամերիկահայ գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Սփյուռքահայ գործիչն աներևակայելի անիմաստություն է որակել նաև «պատմական» ու «իրական» Հայաստանների հակադրությունը՝ նշելով, որ այս և այլ մեսիջներով Նիկոլ Փաշինյանը հերթական դուռն է բացում զիջումների առաջ:
«Այս ամենից զատ՝ նա նաև անընդհատ խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, Թուրքիայի սահմանի բացման ու Թուրքիայի հետ համերաշխ գոյակցության մասին: Սրանք ապազգային ինչ-որ ուղղության հետևանք են:
Ու այն, որ Անդրանիկ Քոչարյանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի մտահղացումը, ևս զարմանալի չէ, որովհետև նույն աղբյուրից է գալիս՝ մի ապազգային աղբյուրից, որ ամեն ազգային բան դրժում է ու փոխարենն առաջարկում իբրև թե մի նոր բան, բայց այնտեղ ոչ մի նորություն չկա՝ միայն հանձնվողականություն»,- ասել է նա:
Այս համատեքստում անդրադառնալով նաև Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլքսանչորսյան ուղերձին, որում մասնավորաբար նա խոսում էր «հոգեցնցման» ու այն հաղթահարելու անհրաժեշտության մասին, Հարութ Սասունյանն արձանագրել է․
«Ցեղասպանությունը մի հարց է, որին մասնագիտական ձևով առնչվել եմ իմ ողջ կյանքի ընթացքում, գրել եմ Ցեղասպանության մասին գիրք, 30 երկրում կարդացել եմ դասախոսություն այդ թեմայով, բայց երբ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը կարդացի, ուղղակի չհասկացա, թե ինչ է ասում այդ մարդը: Ոչ մի հասկանալի միտք չկար այդտեղ։ Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել, որպեսզի շատերը գլխի չըկնեն, որ ինքը հակառակ է Ցեղասպանության հիշատակությանը: Ես միշտ էլ ասել եմ՝ թեև նա երկրի վատ ղեկավար է, սակայն իսկության մեջ հիմար չէ, խորամանկ է: Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է, որով պարզ ժողովուրդը կարող է խաբվել, բայց այն մարդիկ, որոնք խելք ունեն, հայրենասիրություն ունեն ու գիտակցում են, թե ինչ է Ցեղասպանությունը, նրանք ուղղակի ապշելու են այս հայտարարություններից»։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

8 ժամ ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

9 ժամ ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

1 օր ago

ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ

Անգլիայի հանգուցյալ թագուհու դագաղի հետ սելֆի անող ՀՀ «նախագահը» նախօրեին գտնվում էր Կալիֆորնիա նահանգում:Կալիֆորնիայի հյուսիսային…

2 օր ago

Շարժման շուրջ համընդհանուր կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է դարձել

Բագրատ սրբազանը դիմել է սփյուռքահայությանը՝ միանալու շարժմանն ու առավել ակտիվորեն ներգրավվելու ՔՊ-ական իշխանությունների կամ ապօրինի…

3 օր ago

Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, Հայաստանի իշխանությունները մի շարք ոչ կոմպետենտ քայլերի արդյունքում երկիրը մտցրել…

3 օր ago