«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում


Ավանի դատարանում «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով օրերս կայացած անդրանիկ նիստը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, ևս մեկ անգամ ի ցույց դրեց Հայաստանում արդարադատության իրական վիճակը:
Ինչպես հայտնի է, գործով անցնում են «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի կրիմինալ հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանն ու Աշոտ Կուրեղյանը որպես մեղադրյալներ:
Ի դեպ՝ «Չաղ Ռուստամը», որ շարունակում է հերքել իր՝ սպանության պատվիտարու լինելու հանգամանքը, դատաարանին խնդրել էր փոխել խափանման միջոցը, կիրառել ստորագրությունը՝ չհեռանալու մասին՝ ասելով.«3 հատ անչափահաս երեխա ունեմ, ծնողներս վատառողջ են, խնդրած կըլնեմ՝ ինձ տուն թողեք, ես գնամ տուն։ Էդ դեպքից անցել ա 2 ամիս, ինձ առևանգել են, չեն կալանավորել։ Առևանգել են, էդքան բան»։
Իսկ «Ֆազը» անչափահաս երեխաներ չունե՞ր, վատառողջ ծնողներ չունե՞ր, իր ընտանիքի կերակրող ձեռքը չէ՞ր, ինչո՞ւ պատվիրեցիր սպանությունը, իսկ հիմա ցինիկաբար խնդրում ես դատարանին քեզ տուն թողնել մի դեպքում,երբ ապացույցների պակաս չի զվացվում՝ փաստող մեղավորությունդ:
Ոչ պակաս հետաքրիր է ստացվել «Չաղ Ռուստամի» մուտքը դատարանի դահլիճ: Այնքան ուրախ է մուտք գործել դահլիճ, ասես ոչ թե դատարան, այլ ստրիպտիզ կլուբ է մտնում ուղիղ ԱԱԾ դաչաներից՝ այլ ոչ թե «պադվալից»: Հենց միայն սա բավարար է՝ ֆիքսելու իրերի իրական դրությունը: Ի սկբանե գիտե՞ր, որ մի քանի ձևական դատական լսումներից հետո իշխանությունների հետ կապված դատավոր Մասիս Մելքոնյանի թեթև ձեռամբ տուն է ուղարկվելու՝ ընդամենը տնային կալանքի ենթարկվելով, թե՞ երջանիկ էր, որ իր միսիան այլևս կատարել է՝ տալով սպանության պատվերն ու մի կողմ քաշվելով:
Բոլորն էլ գիտեն՝ փաստերի պակաս չկա՝ հաստատապես պնդելու, որ «Չաղ Ռուստամը» կատարել է իշխանական շրջանակների պատվերը. «Շիշ բռնողն» է կոնկրետ կագնած այս ամենի հետևում, իսկ բացի նրանից կանգնած են նաև նախկին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, . այլ բարձրաստիճան ոստիկաններ, ինչպես նաև շրջանառվում է նույնիսկ Սամվել Ալեքսանյանի՝ «Լֆիկի» անունը: Ահա այս խմբակը, Փաշինյանի օգնական Դավիթ Գրիգորյանի հետ միասին, ճնշում են բանեցնում դատարանի վրա՝ «Չաղ Ռուստամի» կաշին փրկելու համար: Անում են դա՝ իրենց շահերից ելնելով, քանի որ վախենում են, որ «Չաղ Ռուստամը» կարող է «փուռը տալ» այն բոլոր իշխանավորներին, որոնք կանգնած են «Ֆազի» սպանության հետևում:
Այո, «Ֆազը» չկա, բայց նա իրենից հետո թողել է անուն ու բարի համբավ՝ ապացուցելով, որ իզուր չի ապրել իրեն հատկացված կյանքը, մինչդեռ եթե վաղը «Չաղ Ռուստամին» ինչ-որ բան պատահի, ոչ ոք նրան լավով չի հիշելու, քանի որ բոլորը գիտեն, թե ինչ կեղտոտ հետագիծ է իր հետևից նա թողնում:
Ոչ միայն Վարդան Ղուկասյանը, այլև «Usarmenianews.com»-ը ուշադրությամբ հետևելու է «Չաղ Ռուստամի» շուրջ ընթացող դատաիրավական ողջ պրոցեսին՝ արդարությանն ու ճշմարտությանը հետամուտ լինելու, իշխանությունների ով լինելը հանրությանն ի ցույց դնելու:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում

Հանգիստ նստած քաղաքի սրճարաններից մեկում՝ առողջապահության ոլորտը հիմնովին քանդել ջանացող նախարար Անահիտ Ավանեսյանը տեսաուղերձ է…

2 օր ago

Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ֆազ մականունով հայտնիքրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, Ֆրանսիայում պատահաբար հանդիպել…

4 օր ago

Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը

Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում դրան ներկա թուրք լրագրողը, գովաբանելով ՀՀ ԱԳ նախարար…

4 օր ago

Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի Ֆորում…

4 օր ago

Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարի՝ հոկտեմբերի 19-ին, «Վելես» կազմակերպության կողմից…

4 օր ago

Ցավակցական խոսք

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ռուբեն Ներսիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ,…

5 օր ago