«Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո առաջին անգամ Գեղամ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում բավական երկիմաստ հայտարարություններ է արել՝ կասկած գցելով մարդկանց սրտերը: Մասնավորապես՝ հայտարարել է, թե երկար ուսումնասիրություններից հետո հանգել է այն մտքին, որ պատերազմի միակ մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանը չէ ու որ մի օր մարդկանց կփորձի բացատրել դա:
Հարցին՝ է՛լ ո՞ւմ է համարում պատերազմի պատասխանատու բացի Փաշինյանից, Նազարյանն արձագանքել է․«Այդ մասին ես հետո կխոսեմ, հիմա չեմ ասի, շատ բան գիտեմ, բայց կխոսեմ այն պահին, երբ իմ ասածը երկրին մի գրամ օգուտ կտա»:
Նազարյանը, փաստորեն, արդարացրել է Փաշինյանի՝ պատերազմից ետո արած այն հայտարարությունը, թե ինքը պատասխանատու է, բայց միակ մեղավորը չէ: Գլխավոր հարցն այն է, թե է՛լ ով կարող է լինել Փաշինյանին ու նրա թիմին հանցակից, կամ ի՞նչ գիտի Գեղամ Նազարյանը, որը ստիպել է նրան լքել «Հայաստան» դաշինքը:
Նազարյանը ՔՊ-ական քարոզչամեքենային փաստացի հրաշալի նվեր է մատուցել, եթե հաշվի առնենք այն, թե ինչեր են քարոզում ՔՊ-ականներն ու նրանց քարոզչամիջոցները:
Հետաքրքիր է՝ Նազարյանի անձով սահմանափակվո՞ւմ է այն ընդդիմադիրների թիվը, որոնք բան գիտեն, բայց չեն ասում: Սա լրջագույն հարց է, որի պատասխանից է կախված լինելու նաև խորհրդարանական ընդդիմության ճակատագիրը հատկապես առաջիկա ընտրություններում:
Բացառված չէ, սակայն, որ Նազարյանը մեղադրանքների սլաքներն ուղղում է ոչ թե ընդդիմության կամ նախկին իշխանության, այլ զինվորականության կողմը՝ չցանկանալով, սակայն, ընդարձակվել, տալ անուններ: Բոլոր դեպքերում Նազարյանի քաղաքացիական պարտքն է հնարավորինս շուտ ասել իմացածը. մարդիկ պե՛տք է իմանան՝ ով ով է այս երկրում, և ինչ է իմացել Գեղամ Նազարյանը:
Source: USAArmenia
Հանգիստ նստած քաղաքի սրճարաններից մեկում՝ առողջապահության ոլորտը հիմնովին քանդել ջանացող նախարար Անահիտ Ավանեսյանը տեսաուղերձ է…
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ֆազ մականունով հայտնիքրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, Ֆրանսիայում պատահաբար հանդիպել…
Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում դրան ներկա թուրք լրագրողը, գովաբանելով ՀՀ ԱԳ նախարար…
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի Ֆորում…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարի՝ հոկտեմբերի 19-ին, «Վելես» կազմակերպության կողմից…
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ռուբեն Ներսիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ,…