Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի


2024-ն անցնում է պատմության գիրկը:

Թե ինչ լավ բաներով կարող է այս տարին հիշվել, դժվար է ասել, քանի որ գաղտնիք չէ՝ 44-օրյա պատերազմին հաջորդած բոլոր տարիները Հայաստանի համար եղել են կորուստների տարի, պատմական մասշտաբի ողբերգության ու անկման ժամանակաշրջան:
Ցանկություն կա հավատալու, որ 2025-ը կընդհատի այս շղթան՝ դառալով իրական ձեռքբերումների ու եթե ոչ վերելքի, ապա գոնե անկման դադարի տարի: Վերելքների մասին մտածելը, ցավոք, դեռևս գիտաֆանտաստիկ ժանրից է. անկումը նախ պետք է դադարի, որ վերելքը սկսվի, իսկ անկման դադարի սկիզբը դեռ չի երևում:
Բոլոր դեպքերում թե՛ անկման դադարին, թե՛ վերելքներին հասնելու համար մեզ ներքին միասնություն ու նպատակասլացություն է հարկավոր, ուստի կա ցանկություն՝ նախևառաջ հենց նման բարեմաղթանք հղելու:
Թող 2025-ը նոր սկիզբ դառնա հայ ժողովրդի համար, թող լինի մարդկանց միջև միասնություն՝ անկախ քաղաքական հայացքներից ու պատկերացումներից: Բայց ամենակարևորը թեևս պետք է խաղաղությունը համարել, և թող 2025-ը լինի նախևառաջ խաղաղության ամրապնդման ու պատերազմների բացառման տարի:
Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Հայասանում ներկայումս իշխող քաղաքական ուժի իշխանության շարունակականության դեպքում թե՛ խաղաղությունը, թե՛ կայուն զարգացման հնարավորությունը մնալու են վարդագույն երազանք, ուստի թերևս կարելի է ու պե՛տք է ցանկանալ խաղաղ իշխանափոխություն, իսկ հակառակ դեպքում՝ իշխողներին կամք ու կարողություն՝ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու, ազգի ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու:
Շնորհավոր Նոր տարի,
Շնորհավոր Սուրբ Ծնունդ,
Շնորհավոր 2025 թվական:

Գայանե Մանուկյան
 
 
 

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ջրի շիշը բռնելով հայտնի դարձած ԱԺ պատգամավոր Հայկ…

7 օր ago

Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դեկտեմբերի 4-ին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն:Այս մասին սոցցանցի…

1 շաբաթ ago

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել…

2 շաբաթ ago

Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորելով հասարակական կարծիքը…

2 շաբաթ ago

Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան

Երեկ կյանքիս 67 տարին լրացավ։ Երբ պիտի ապրեի, զգացի, որ մեծացել եմ։ Ու հարցրի ճակատագրին.…

2 շաբաթ ago

Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները ի դեմս Հակակոռուպցիոն կոմիտեի, ձերբակալել է ԴԱՀԿ նախկին պետ…

2 շաբաթ ago