Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ջրի շիշը բռնելով հայտնի դարձած ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ոչ միայն «վիրավորված քաղաքացի» է, այլեւ իշխանական պատգամավոր, որը, փոխանակ հերքի հրապարակվածը կամ փաստերով ապացուցի իր՝ «պատվի ու արժանապատվության» խախտումը, ընտրել է ավելի հարմար ճանապարհ՝ փորձել պատժել ԶԼՄ-ին դատարանի միջոցով։ Ու ցավալի է, որ Գավառի նստավայրի դատավոր Արթուր Աղամալյանի վարքագծից տպավորություն է ստեղծվում, թե դատարանը պատրաստ է կատարել այդ քաղաքական պատվերը։

Փաստաբան Գարիկ Սահակյանի փոխանցմամբ, 12.11.2025-ին Գավառի դատարանում նախնական դատական նիստի ժամանակ քննարկվողը կողմերի ներկայացրած ապացույցների գործին վերաբերելի եւ թույլատրելի լինելն էր։ Ըստ օրենքի՝ դատարանը նախ պետք է գնահատեր հայցվորի՝ այս դեպքում Հայկ Սարգսյանի ներկայացրած ապացույցների վերաբերելիությունն ու թույլատրելիությունը, ապա միայն անցներ պատասխանող ընկերության նյութերին։
Փոխարենը, դատավորն անհասկանալիորեն շրջանցել է այս կարգը եւ առանց մեր՝ «Ժողովուրդ» օրաթերթի պատասխանող կողմի ապացույցների վերաբերյալ դիրքորոշումը լսելու, միանգամից թույլ է տվել, որ հենց հայցվորի ներկայացուցիչը մեկնաբանի մեր առարկության հիմքում ընկած հանգամանքը հիմնավորող գրավոր ապացույցը։ Սա արդեն ոչ թե տեխնիկական վրիպակ է, այլ կողմերի հավասարության բացահայտ խախտում։
Փաստաբան Սահակյանը դատարանում անմիջապես մատնացույց է արել դատավարական կոպիտ սխալը, բաց տեքստով վրդովմունք է հայտնել դատավորի հանդեպ՝ նշելով գործողության ոչ իրավաչափությունը եւ այս գործով դատավորի առերեւույթ կաշկանդվածությունը։ Դրան հաջորդել է միջնորդություն նիստը հետաձգելու մասին՝ նպատակ ունենալով 15.12.2025-ին պատճառաբանված բացարկի միջնորդություն ներկայացնել գործը քննող դատավորի նկատմամբ:
Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ դատավորը «սայթաքել» է՝ հօգուտ իշխանության ներկայացուցչի, ուստի իրավական բոլոր մեխանիզմներով պաշտպանելու ենք մեր իրավունքները։ Առաջիկայում մանրամասն կանդրադառնանք այս նորաթուխ դատավոր Արթուր Աղամալյանի՝ դատավոր դառնալու հանգամանքներին, անցած ճանապարհին եւ դրանով ի ցույց կդնենք նրա անաչառության իրական պատկերը:
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես դատարանների անկախության երաշխավոր թիվ մեկ կառույց, պարտավոր է մանրազնին ուսումնասիրել այս դեպքը, քանի որ դատավորը ակնհայտորեն իշխանությունից իր կախվածությունը չի կարողանում թոթափել:
Իսկ շիշ բռնող Հայկ Սարգսյանը, որը հարազատ կուսակցության ներսում ստացել է խիստ նկատողություն, եւ նրա գլխին դամոկլյան սրի պես կախված է հեռացման վտանգը, պետք է հիշի, որ իշխանությունից դուրս թռչելը րոպեների հարց է, եւ Հովիկ Աղազարյանի ճակատագիրը իրենից հեռու չէ, SMS-ներն էլ՝ ավելի խայտառակ, ինչպես նկարագրում են հենց իր ՔՊ-ական գործընկերները:
Շարունակելի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Մնացած թեզերը կլինեն դասական փաշինյանական ոճի՝ գլուխ ցավացնելու հերթական չափաբաժինը

Մնացած թեզերը կլինեն դասական փաշինյանական ոճի՝ գլուխ ցավացնելու հերթական չափաբաժինը Sun, 29 Nov 2026 20:01:39…

9 րոպե ago

ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը դրված չէ․ Թալատբեկ Մասադիկով

ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը դրված չէ․ Թալատբեկ Մասադիկով Sun, 29 Nov 2026 20:00:43 +0400 ՀԱՊԿ-ը…

10 րոպե ago

Հայաստանի պետականության հիմնարար արժեքները սակարկման ենթակա չեն․ Գառնիկ Դավթյանը կողմ չի քվեարկելու

Հայաստանի պետականության հիմնարար արժեքները սակարկման ենթակա չեն․ Գառնիկ Դավթյանը կողմ չի քվեարկելու Sun, 29 Nov…

14 րոպե ago

Ինչի պատրաստ լինել և ինչից զգուշանալ․ շաբաթվա աստղագուշակ

Ինչի պատրաստ լինել և ինչից զգուշանալ․ շաբաթվա աստղագուշակ Sun, 29 Nov 2026 19:45:43 +0400 Խոյ…

25 րոպե ago

Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն Sun, 29 Nov 2026 19:31:04…

40 րոպե ago

Աշխարհահռչակ դերասանի թոռները հայտնվել են տնանկների կենտրոնում

Աշխարհահռչակ դերասանի թոռները հայտնվել են տնանկների կենտրոնում Sun, 29 Nov 2026 19:30:31 +0400 Աշխարհահռչակ հոլիվուդյան…

40 րոպե ago