Մնացած թեզերը կլինեն դասական փաշինյանական ոճի՝ գլուխ ցավացնելու հերթական չափաբաժինը
Sun, 29 Nov 2026 20:01:39 +0400
Ջնջվող։
Փորձեմ գուշակել, թե ինչ ենք լսելու Փաշինյանի հարցազրույցից։
1. Հայաստանը իր ամբողջ պատմության ընթացքում՝ հազարամյակներ, տասնյակ հազարամյակներ, միլիոնավոր և նույնիսկ «տրիլիարդավոր» տարիներ, անկախություն չի ունեցել, իսկ հիմա, ընդունելով Ալիևյան սահմանադրությունը, կունենա լիարժեք անկախություն։
Իսկ ով դեմ է՝ ուրեմն նա պատերազմ է ուզում։
(Սա ուղեղների լվացման առաջին փուլն է։)
2. Միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք Հայաստանը ստորագրել է իր ողջ պատմության ընթացքում (ներառյալ «տրիլիարդ» տարի առաջ), բոլորը նրա մասին են, որ մենք ընկնում ենք օտարների տիրապետության տակ։ Իսկ ԵՍ բերել եմ մի թուղթ, որը մեզ փրկելու է։
Իսկ ով դեմ է սահմանադրությանը, ուրեմն նա պատերազմ է ուզում։
3. Ես համոզված եմ, որ Ալիևն այս սահմանադրությունն ընդունելուց հետո էլ Հայաստանի դեմ որևէ նոր պահանջ չի ներկայացնի, որովհետև նա շատ կիրթ ու կառուցողական մարդ է, ու ընդհանրապես՝ ինքը հոր արևով է երդվել։
Իսկ ով դեմ է նոր սահմանադրությանը, ուրեմն նա պատերազմ է բերում։
4. Ընդդիմությունը կքվեարկի, որովհետև կքվեարկի, և թող ժողովուրդը որոշի։
Իսկ ով դեմ է նոր սահմանադրությանը, ուրեմն նա պատերազմ է բերում։
(Պարզապես հիշեցնեմ, որ այս իշխանությունը ձևավորվել է ձայնագողության, շանտաժի և ընդդիմադիրների զանգվածային հետապնդումների հաշվին։)
Դե, մնացած թեզերը կլինեն դասական փաշինյանական ոճի՝ գլուխ ցավացնելու հերթական չափաբաժինը։
Տեսնենք՝ ճի՞շտ եմ գուշակել։