Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան


Մենք կանգնած ենք Քրիստոսի Սուրբ ծննդյան մեծ խորհրդի առջև, որը համարվում է մարդու հոգին ազնվացնող տոն, բայց ինչերի՜ միջով անցանք և ի՞նչ է տեղի ունենում մեր շուրջը։
Այս տոնը մեզ սովորեցնում է բարություն, ազնվություն, մեծագույն մարդասիրություն, որի կարիքն ունի աշխարհը, այնինչ «հին» աշխարհից հոգնած տերերը, աշխարհակարգի փոփոխություններով տարված, մահ ու ավերածություններ են սփռում ամենուր` դարերով ստեղծածը ոչնչացնելով, բնաջնջելով մարդկությանը…
Սուրբ ծննդյան ոգեկոչումը խաղաղության և մարդկային լավագույն հարաբերությունների արտահայտություն է, քանի որ Քրիստոսի սուրբ ծննդով մարդիկ կոչված են համերաշխ ապրելու իբրև հարազատ եղբայրներ՝ իբրև երկնավոր հոր որդիներ: Բայց ի՞նչ է իրականում տեղի ունենում, երբ մեր օրերում արժեքներ են ոչնչացվում, պատմություն խեղաթյուրվում, երբ աշխարհն է գլխիվայր շրջվել, մարդկային կյանքը` արժեզրկվել…
Մարդկային հոգին չէր կարող միայն բավարարվել նյութականով, նյութականից վեր հոգևոր սնունդ էր պահանջվում, մարդկությունը երազում էր արդարություն և խաղաղություն բերող Փրկչի գալստյանը: Եվ ՆԱ եկավ որպես հոգևոր սնունդ, եկավ մեզ հոգու անդորրություն բերելու, եկավ, որ իր հույսով ու հավատով ապրենք, այնինչ նյութականով ապրողների վայնասունն է լսվում ամենուր…
Եվ նոր օրերում, որպես սիրո, արդարության և խաղաղության հավերժական ճառագայթում, անհրաժեշտություն է դառնում Քրիստոսի Սուրբ ծննդյան լույսը, որը հոգևոր իմաստ ու բարոյական նպատակ է հաղորդում մարդու կյանքին:
Հայերս մեր ողջ պատմության ընթացքում հավատացել ենք Հիսուսի պատգամներով աշխարհը վերափոխելու, մարդու հոգին ազնվացնելու գաղափարներին ու այդպես էլ շարունակում ենք գալիք լավ օրերի երազանքներով ապրել։ Բայց ոչ միշտ են մեր երազանքներն իրականանում, երբ չարության որոմը բաժանարար գիծ է քաշում մարդկային հարաբերություններում ու հայտնվում ենք ներսի թե դրսի իշխողների մրցավազքում, շահերի բախման կիզակետում։
Օրինակը` հայրենիքից, տնից-տեղից զրկված արցախցիներիս անորոշ ճակատագիրը…
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը, ցանկանում մեզանից յուրաքանչյուրն ապրի իր հասանելիք ազնվագույն կյանքը, աշխարհին, անկուշտ տերերին հոգևոր սնունդ ցանկանանք, որ մոռանան նյութական քաղցը, ու խաղաղվի մարդկային կյանքը։
Միմյանց ավետենք. «Քրիստոս ծնվեց և հայտնվեցավ։ Մեզ և Ձեզ մեծ ավետիս»։
Ի պատասխան հնչի. «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ջրի շիշը բռնելով հայտնի դարձած ԱԺ պատգամավոր Հայկ…

4 օր ago

Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դեկտեմբերի 4-ին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն:Այս մասին սոցցանցի…

1 շաբաթ ago

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել…

1 շաբաթ ago

Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորելով հասարակական կարծիքը…

1 շաբաթ ago

Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան

Երեկ կյանքիս 67 տարին լրացավ։ Երբ պիտի ապրեի, զգացի, որ մեծացել եմ։ Ու հարցրի ճակատագրին.…

1 շաբաթ ago

Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները ի դեմս Հակակոռուպցիոն կոմիտեի, ձերբակալել է ԴԱՀԿ նախկին պետ…

1 շաբաթ ago