Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է


Օրերս հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն դատարանը որոշել է Վովա Գասպարյանի դստերն ու փեսային պատժել. Հակակոռուպցիոն դատարանի վճռի համաձայն՝ նախատեսվում է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, 2012-2019 թթ. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից՝ Աննա Վլադիմիրի Գասպարյանից, որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի բռնագանձել 668.194.872 դրամ:

Իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի ընտանիքի միլիոնատեր անդամները պետությանն ընդամենը մոտ 668 մլն-ի վնաս են տվել, սակայն նկատենք, որ այս վճիռը պետք է ինչ-որ իմաստով ձեռքբերում համարել:
Իհարկե, դեռ հայտնի չէ, թե արդյոք Վովայի փեսան պատրաստվո՞ւմ է վճարել, թե՞ կբողոքարկի, բայց ակնհայտ է, որ եթե չբողոքարկի, ապա միայն մեկ պատճառով՝ փոքր վնասով ավելի մեծ վնասից ազատվելու:
Անվիճելի է, որ Արթուրի աներոջ՝ Վովա Գասպարյանի իրագործած իրական թալանի հետ համեմատությամբ մոտ 1,6 մլն դոլար գումարը չնչին թիվ է, և եթե Վովայի փեսան համաձայնվում է այն վճարել, ապա ստացվում է, որ օրինականացնում է թալանի մեծագույն մասը: Իսկ թե որքան կարող է իրականում կազմել թալանի ամբողջական ծավալը, կարելի է միայն կռահել: Այլ կերպ ասած՝ խնդիրը ոչ միայն Վովայի կամ նրա փեսայի ու աղջկա թալանածն է, այլև պետության հանդեպ հանրային վստահության խնդիրը, իսկ որ այդ վստահությունը վաղուց սասանված է, հայտնի ու անհերքելի իրողություն է:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան

Երբեմն մամուլում շրջանառվում է նախկին ոստիկանապետ Գասպարյան Վովայի անունը: Ընդ որում, այն շրջանառվում է բացառապես…

9 ժամ ago

Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում

Սեփական կարիքների համար բենզին ներկրող Ադրբեջանը (Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Ռումինիայից) Հայաստան բենզին է արտահանում։ Ակնհայտ է,…

2 օր ago

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին…

2 օր ago

Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը

Ֆինանսների նախարարության Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով ԵՄ…

3 օր ago

ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը

Սպիտակ տունը դադարեցնում է գրին-քարտ վիճակախաղի ծրագիրն այն առնչությամբ, որ Բրաունի համալսարանի հրաձգության կասկածյալը եկել…

3 օր ago