Հեռուստատեսության, ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, որ պաշտոն ստացավ հեղափոխությունից հետո՝ չթաքցնելով իր իշխանամետ հայացքները, Հ1-ի եթերում անդրադարձել է քաղաքականությանն ու քարոզությանը, հայտարարել, որ մտադիր են համացանցային տեղեկատվական աղբյուրների նկատմամբ հսկողություն սահմանել: «Մենք փորձում ենք ռեանիմացնել մեր այն տեսակետը, որ օնլայն հարթակները պետք է կարգավորվեն. թողնել օնլայն մեդիան առանց կարգավորման, նշանակում է ջարդել ամբողջ կարգավորման մեխանիզմը»,- մասնավորապես՝ հայտարարել է Հակոբյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ աշխարհում շատ քիչ են այն երկրները, որոնց քաղաքացի լրագրողները կարող են հայ լրագրողների նման ատելությամբ ու ապատեղեկատվությամբ խոսել սեփական երկրի ներքին քաղաքականության, իշխանությունների մասին:
Տեղեկատվական հոսքերի կառավարման հարցը դարձել է իշխանությունների համար կենաց-մահու հարց՝ պայմանավորված առաջիկա ընտրություններով:
Այն, որ Հակոբյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես է, որ իշխանությունների վերաբերյալ հնչում է սուր քննադատական խոսք, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ՔՊ-ում որոշել են մի ինչ-որ պատրվակով փակել իշխանության քննադատների բերանը մի դեպքում, երբ հայտնի է, որ առցանց հայհոյանքների «կուլտուրան» Հայաստանում ծաղկում ապրեց հատկապես ներկա իշխանությունների օրոք:
Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը զրպարտանքների միջոցով է, որ իր համար քաղաքական կարիերա կերտեց՝ տարբեր ժամանակշրջաններում տարբեր կեղծ լուրեր տարածելով:
հայ լրագրողները իշխանություններին քննադատում են, քանի որ աշխարհում եթե կա մի իշխանություն, որն արժանի է ամենասուր քննադատության, ՔՊ-ական իշխանությունն է, իսկ ապացույցը բոլորի աչքի առաջ է:
Մի քանի տարում հայ ժողովուրդը հայտնվեց պատմական ողբերգության ճիրաններում՝ կանգնելով երկրորդ անգամ բնաջնջնվելու իրական վտանգի առաջ: Երևի Հակոբյանը ցանկանում է, որ Փաշինյանի ճակատը համբուրեն ու փառաբանեն, որ իշխանություններն իրենից գոհ լինեն:
Ընդդիմադիր ԶԼՄ-ները, որոնք ընդամենը փորձում են արձանագրել դաժան իրականությունն ու այն վերլուծել, դարձել են ժողովրդի ձայնն ու դժգոհությունը բարձրաձայնող միակ ռուպրը, իսկ եթե դա էլ ժողովրդից խլեն, ապա հետևաքները կարող են անկանխատեսելի լինել:
Իսկ եթե իսկապես կա չքննադատվելու ցանկություն, ապա իշխանությունները պետք է դադարեցնեն առնվազը թշնամական օրակարգի սպասարկումն ու նարատիվների առաջմղումը. մարդու սիրտ է խառնում արդեն:
Source: USAArmenia
Հանգիստ նստած քաղաքի սրճարաններից մեկում՝ առողջապահության ոլորտը հիմնովին քանդել ջանացող նախարար Անահիտ Ավանեսյանը տեսաուղերձ է…
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ֆազ մականունով հայտնիքրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, Ֆրանսիայում պատահաբար հանդիպել…
Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում դրան ներկա թուրք լրագրողը, գովաբանելով ՀՀ ԱԳ նախարար…
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի Ֆորում…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարի՝ հոկտեմբերի 19-ին, «Վելես» կազմակերպության կողմից…
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ռուբեն Ներսիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ,…