«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանն ու նրա ընտանիքի անդամները:
Ծանուցման մեջ մասնավորապես ասված է. «2023 թվականի հունվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում (այսուհետ նաև՝ Իրավասու մարմին) սկսվել է Կարեն Կարլենի Ավագյանին պատկանող գույքի առնչությամբ թիվ 22-11-23 ուսումնասիրությունը:
Համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 13-րդ հոդվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 19-ին ուսումնասիրության նախնական արդյունքներով Իրավասու մարմինը կազմել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր:
Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Source: USAArmenia
Ուր է գործուղում ու ինչու Mon, 19 Oct 2026 11:38:40 +0400 Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ…
Լատվիա՞ն էլ արգելք դրեց ՀՀ-ից ներմուծվող ապրանքի վրա․ ի՞նչ է հայտնի Mon, 19 Oct 2026…
Նիկոլ Փաշինյանին 25 հազար եվրո գումար են նվիրել Mon, 19 Oct 2026 11:23:13 +0400 Վիսաբադենում՝…
Որքա՞ն գումարի ապրանք է այս տարի Հայաստանից արտահանվել Ադրբեջան Mon, 19 Oct 2026 11:22:56 +0400…
Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Mon, 19 Oct 2026…
Հանդարտվել է իրավիճակը, թե ոչ Mon, 19 Oct 2026 11:15:50 +0400 Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում, Իտալիայում…