Լատվիա՞ն էլ արգելք դրեց ՀՀ-ից ներմուծվող ապրանքի վրա․ ի՞նչ է հայտնի
Mon, 19 Oct 2026 11:30:17 +0400
Լատվիայում արգելել են Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը երկրի տարածք՝ դրա մեջ հայտնաբերված պեստիցիդների պատճառով։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ 57,6 կգ քաշով թեյի խմբաքանակում հայտնաբերվել են տոլֆենպիրադի մնացորդները, իսկ այս պեստիցիդի օգտագործումն արգելված է Եվրամիության երկրներում։ Բացի այդ, հայտնաբերված 2 այլ պեստիցիդների՝ լամբդա-ցիհալոտրինի և թիամետօքսամի դեպքում գերազանցվել է թույլատրելի սահմանը։
Լատվիայի սննդամթերքի և անասնաբուժական ծառայության որոշմամբ՝ արտադրանքը պետք է ոչնչացվի կամ ուղարկվի ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկիր։