Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Լատվիա՞ն էլ արգելք դրեց ՀՀ-ից ներմուծվող ապրանքի վրա․ ի՞նչ է հայտնի

Լատվիա՞ն էլ արգելք դրեց ՀՀ-ից ներմուծվող ապրանքի վրա․ ի՞նչ է հայտնի

Mon, 19 Oct 2026 11:30:17 +0400


Լատվիայում արգելել են Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը երկրի տարածք՝ դրա մեջ հայտնաբերված պեստիցիդների պատճառով։

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ 57,6 կգ քաշով թեյի խմբաքանակում հայտնաբերվել են տոլֆենպիրադի մնացորդները, իսկ այս պեստիցիդի օգտագործումն արգելված է Եվրամիության երկրներում։ Բացի այդ, հայտնաբերված 2 այլ պեստիցիդների՝ լամբդա-ցիհալոտրինի և թիամետօքսամի դեպքում գերազանցվել է թույլատրելի սահմանը։

Լատվիայի սննդամթերքի և անասնաբուժական ծառայության որոշմամբ՝ արտադրանքը պետք է ոչնչացվի կամ ուղարկվի ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկիր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցույցերի պատճառով ՊՍԺ-Բարսելոնա խաղը կհետաձգե՞ն

Ցույցերի պատճառով ՊՍԺ-Բարսելոնա խաղը կհետաձգե՞ն Mon, 19 Oct 2026 11:45:20 +0400 Փարիզը պատրաստվում է ֆուտբոլային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով