Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Պատմական հանդիպում Սպիտակ տանը

Narek Mkrtchyan
Պատմական հանդիպում Սպիտակ տանը


Առաջին անգամ՝ Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ, ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, հոգևոր հովիվ Փոլա Ուայթի հետ հյուրընկալվեցինք Օվալաձև աշխատասենյակում, որտեղ պատիվ ունեցանք հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։


Հանդիպման առանցքում էին մեզ միավորող քրիստոնեական և քաղաքակրթական արժեքները, կրոնական ազատությունն ու խաղաղությունը։ Խոսեցինք նաև Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնեա պետության առանձնահատուկ ժառանգության և հայ-ամերիկյան հարաբերություններում այդ հոգևոր ու արժեքային ընդհանրության նշանակության մասին։


Միասին աղոթեցինք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարօրության, ինչպես նաև նախագահ Թրամփի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։


Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գեղամ արք. Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայ Կաթողիկե առաջնորդ Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Թրամփի ամենահավատարիմ զինակիցներից մեկը հեռանում է Սպիտակ տնից

Թրամփի ամենահավատարիմ զինակիցներից մեկը հեռանում է Սպիտակ տնից Sun, 18 Oct 2026 22:05:40 +0400 ԱՄՆ …