Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ապազգային քարոզչությունը. ի՞նչ է կառուցում


Նիկոլ Փաշինյանը շարունակում է սոցցանցերում ակտիվորեն տանել իր ապազգային քարոզչությունը՝ օրըստօրե նվաճելով նորանոր հորիզոններ:
Օրինակ՝ թելեգրամյան իր գրառումներից մեկում նա կեղծիք ու օտար կայսրությունների կողմից մեզ պարտադրված բաներ է հռչակել այն, ինչը հային հայ է պահել դարեր ի վեր, օգնել գաղափարապես համախմբվել: Նա, մասնավորապես, ծաղրել է հայտնի հայրենասիրական երգերից մեկի տողերը:
«Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.
ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան…
բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետև…
գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետև…
դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետև…
ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը…
է) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան…
ը) Армяне всего мира, гуляют так красиво…»,-
գրել է Փաշինյանն ու կարծիք հայտնել, որ ո՛չ պարտադրվածն է խաղաղություն, ո՛չ մուրացածը. խաղաղությունը կառուցում են, ու իրենք կառուցում են խաղաղություն:
Փաշինյանը հերթական ապազգային գրառմամբ է հանդես եկել՝ ծաղրելով Արևմտայն Հայաստանի մասին գաղափարը: Մուշը, Ալաշկերտը, Արդահանն ու մյուսները ՔՊ-ական իշխանությունը համարում են ի բնե թուրքական հողեր՝ հայտարարելով, թե որևէ ազգի հայրենիքը տվյալ ազգի պետությունն է: Սա մաքուր թուրքական նարատիվ է, որի նպատակը նախ՝ Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի լեգիտիմացումն է ու Ցեղասպանության իրավական հետևանքների բացառումը, ապա՝ հայկական պետության լուծարումը կամ առնվազը դե ֆակտո չգոյությունը:
Նույնիսկ զինվորի կենացը խմելը Փաշինյանը, փաստորեն, համարում է օտարների կողմից մեր վզին փաթաթված ինչ-որ սխալ բան, և սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը դեռ երկար տարիներ առաջ ազգային հերոսի կոչմամբ էր օժտել Հունգարիայում քնած հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին: Ինչպես ասում են, մեկնաբանեւթյուններն ավելորդ են…
Ինչ վերաբերում է խաղաղության կառուցմանը, որով իբր ներկա պահին զբաղվում են ինքն ու մյուս ՔՊ-ականները, ապա դա, ինչպես ասում են, լկտի սուտ է. աշխարհն է տեսնում, թե ինչպես է Փաշինանը տարիներ ի վեր Ալիևից խաղաղություն մուրում՝ փոխարենը թուքումուր ուտելով ու հայհոյվելով: Նա կարծում է, թե միակողմանի զիջումների գնալու ճանապարհն է խաղաղության կառուցումը՝ հաշվի չառնելով ասենք գորբաչովյան փորձը, երբ ԽՍՀՄ-ը, գնալով միակողանի զիջումների, ընդամենը Արևմուտքի խոստումների դիմաց իր դիրքերը հանձնեց Եվրոպայում, իսկ դրանից կարճ ժամանակ անց պատմության գիրկն անցավ՝ պարտվելով սառը պատերազմը:
Խաղաղության կառուցումը ենթադրում է փոխզիջում, մինչդեռ Ալիևը չի դադարում պարզ լեզվով բացատրել, որ միակ զիջողն այս խաղում Հայաստանն է լինելու և վե՛րջ:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ… Արիս Քարամյան

Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…

3 օր ago

«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում

Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…

3 օր ago

2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը

հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…

3 օր ago

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն

«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…

2 շաբաթ ago

Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան

Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…

3 շաբաթ ago

Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…

3 շաբաթ ago