«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, ՔՊ-ի ներքին խմորումները գնալով նորանոր երանգներ են ստանում: Ի մասնավորի, օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ ԱԺ քպական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վեճի են բռնվել, նույնիսկ քաշքշուկ է եղել:
Ճիշտ է, քպական որոշ պատգամավորներ ու պաշտոնյաներ շտապեցին հայտարարել, թե իբր քաշքշուկ չի եղել, «գուցե երկու գործընկեր ուղղակի խոսել են», իրականում «Փաստի» տեղեկություններով, այս պատմությունը խոր արմատներ ունի:
Ընդ որում, Հայկ Սարգսյանի կոնֆլիկտը ոչ միայն Տավուշի մարզպետի, այլև շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ է, որն, ի դեպ, նշյալ քաշքշուկի թեման «արագի մեջ» հերքողներից մեկն էր:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար: Այդ նպատակի համար նա պարբերաբար «դրոններով», տեսչական մարմինների ուղեկցությամբ, նաև ինքնագլուխ այցելում է անտառներ, հատկապես Տավուշի մարզ ու հատկապես օրինական հատատեղեր:
Ասում են, սակայն, գրեթե չի եղել դեպք, որ օրինական հատման փաստաթուղթ չներկայացնեն: Արդյունքում օրինական հատատեղերում կատարված պլանային հատումները երբեմն ներկայացվել են որպես «անտառը կոտորելու» դեպքեր, այսինքն՝ Տավուշի մարզպետի ու ՇՄ նախարարի վրա «բոչկա գլորելու» առիթ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia
Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…
Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…
հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…
«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…
Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…