«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում թունաքիմիկատների բիզնեսը, կարծես թե, ոսկոր է դարձել թե՛ ներկրողների, թե՛ Կառավարության կոկորդում։ ՍԱՏՄ-ից հստակ պատասխաններ չեն տալիս։
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած մի խումբ տնտեսվարողներ, ովքեր թունաքիմիկատներ են ներկրում տարբեր երկրներից, միաձայն պնդում են, որ նրանց առջև դրված արգելքների արմատներն ավելի խորն են, քան թվում է։ Նրանց խոսքով՝ բանն այն է, որ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկրված թունաքիմիկատների գրանցման որոշումների վրա ազդեցություն են ունենում։ Մասնավորապես նրանք ազդել են ՍԱՏՄ-ի կայացրած որոշումների վրա, որից հետո անհիմն պատճառներով չինական և հնդկական թունաքիմիկատների համար վաճառքի թույլտվություն չեն տվել։
«Հրաշք այգի» ՍՊԸ-ն հարցում-բողոքով դիմել է վարչապետի աշխատակազմ, որն էլ դիմումը վերահասցեագրել է սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմին։
«Արդեն տևական ժամանակ է՝ շուրջ երկու տարի, ինչ ՀՀ-ում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացը խաթարված է, դուրս է եկել օրինականության, ոլորտ կարգավորող օրենսդրական կարգավորումների շրջանակներից:
Մասնավորապես, ներկայացված պեստիցիդների գրանցման փաթեթները կա՛մ չեն քննարկվում կա՛մ ստացվում են մերժումներ՝ առանց որևէ հիմնավորման»,-ասված է դիմումի մեջ։
2024 թվականի փետրվարի 28-ին կայացած նիստի արդյունքների մասին ընկերությունը նախորդ տարեվերջին էր պատասխան ստացել ՍԱՏՄ-ից։
Պատասխանում ասվում է.
Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 28-ի նիստի քվեարկության արդյունքում Հանձնաժողովի կողմից «Կվադրո», «Բանզայ 4», «Սիարա», «Շանս պլյուս», «Տրիումֆ», «Դելտաջի», «Գիտան ՄՑ», «Պուռազոլ» և «Մետկոր» տեսակի պեստիցիդների գրանցման վերաբերյալ ոչ թե տրվել է բացասական եզրակացություն և մերժում, այլ չի տրվել դրական եզրակացություն, քանի որ քվեարկության արդյունքներով՝ այդ ապրանքները չեն ստացել Հանձնաժողովի անդամների 2/3-ի աջակցությունը, և այդ հիմքով դրանց գրանցման վերաբերյալ որոշում չի կայացվել»,- ասված է ՍԱՏՄ-ի պատասխանում։
Բացի սա՝ պատասխանում նշում է, որ հանձնաժողովի անդամները չեն ներկայացրել անգամ իրենց դիրքորոշումների հիմնավորումները։
Բանն այն է, որ տնտեսվարողները պնդում են, թե հենց այս նիստին է ներկա եղել Ավետիսյանը, և այս որոշումներում կա նրա ազդեցությունը, սակայն Ավետիսյանը պնդում է հակառակը։
Ստացվում է, որ Կառավարությունից պատասխան չունեն, թե թունաքիմիկատների որոշ տեսակներ ինչու այդպես էլ չեն ստանում պետական գրանցում։ Ոչ էլ տալիս են չգրանցելու հիմքերը: Կարճ ասած՝ անպատասխանատու իրավիճակ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ… Արիս Քարամյան

Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…

3 օր ago

«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում

Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…

3 օր ago

2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը

հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…

3 օր ago

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն

«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…

2 շաբաթ ago

Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան

Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…

3 շաբաթ ago

Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…

3 շաբաթ ago