Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը


Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրության կետերի շուրջ դատողությունների տեղատարափ է սկսվել հայկական մեդիայում. ոմանք դրա նշանակությունն ուռճացնում են՝ համարելով այն Հայաստանի փրկություն, մյուսները՝ փնովում՝ այն գրեթե ազգային անվտանգությանը սպառնալիք համարելով:
Որտե՞ղ է ճշմարտութունը:
Ճշմրատությունն այն է, որ, անկասկած, այն ձեռքբերում է, սակայն դրա արդյունավետ իմպլեմենտացիայի հնարավորությունները հարուցում են լուրջ կասկածներ, բայց ոչ թե այն պատճառով, որ այն իրականություն է դարձել ամերիկյան արդեն հեռացող վարչալազմի ու ՔՊ-ական իշխանությունների միջև բանակցությունների շնորհիվ, այլ՝ ՀՀ իշխանությունների պատճառով:
Մեծագույն հարց է, մանավորապես այն, թե որքան ճկուն կգտնվի հայկական դիվանագիտութունն ու պետությունը՝ դրանից հնարավորինս շատ օգուտ քաղելու: Փաստ է, որ վերջին 7 տարում հայկական դիվանագիտութունը գրեթե ձեռքբերումներ չի ունեցել: Պատերազմից առաջ էլ, հետո էլ այդ դիվանագիտությունը եղել է ձախողված ու հիմնականում սպասարկել է այլ երկրների շահեր: Եթե դիվանագիտությունն արդյունավետ լիներ, պատերազմ չէր լինի, եթե հետպատերազմյան շրջանում չլիներ ձախողված, ապա Արցախում էթնիկ զտում, իսկ Հայաստանում տարածքային կորուստներ ևս չէին գրանցվի:
Հայ-ամերիկյան հարաբերություններին նոր որակ հաղորդող իրադարձությունը, ինչպես ակնկալվում է, կունենա՞ շրջադարձային նշանակություն Հայաստանի համար, թե՞ կդառնա Հայաստանի շահերի հաշվին այլոց շահերի սպասարկման փաստաթղթային հիմք, կախված կլինի հենց Հայաստանից, բայց քանի որ ՔՊ-ական իշխանության խնդիրը ոչ թե Հայաստանի, այլ Նիկոլ Փաշինյանի աթոռին վերաբերող հարցերի լուծումն է, ապա շատ մեծ է հավանականութունը, որ օգուտները կարող են շատ ավելի նվազ լինել, քան ակնկալվում է, բայց ՔՊ-ական իշխանության ամրապնդման տեսանկյունից՝ բավական զգալի:
Բոլոր դեպքերում ակնկալածը չստանալու դեպքում հարկ է լինելու մեղադրել ոչ թե ԱՄՆ-ին, այլ ՔՊ-ական իշխանությանը, քանի որ յուրաքանչյուր երկրի ճակատագրի համար պատախսանատու է տվյալ երկրի կառավարությունը:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ… Արիս Քարամյան

Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…

3 օր ago

«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում

Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…

3 օր ago

2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը

հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…

3 օր ago

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն

«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…

2 շաբաթ ago

Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան

Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…

3 շաբաթ ago

Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…

3 շաբաթ ago