Հայտարարելով, թե իրենք իրենց ջերմ վերաբերմունքը բանակի հանդեպ արտահայտում են բանակայինների մասին հոգածությամբ ու բանակի հանդեպ ընդգծված սոցիալական քաղաքականություն վարելով՝ Սուրեն Պապիկյանն իր ասուլիսում միաժամանակ մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի կողմից դաշտ նետված այն թեզը, թե չարժե սրբացնել կամ սրբադասել բանակը: «…Կիսում եմ Հայաստանի Հանրապետութան վարչապետի այն մոտեցումը, որ պետք չէ արհեստականորեն ոչ միայն սրբագործել, այլև պատասխանավության այնպիսի մասնաբաժին դնել ԶՈՒ-ի վրա, որն առաջին հերթին ժամկետային զինծառայողը չի կարող կրել իր ուսերին…»,- մասնավորապես՝ հայտարարել է Պապիկյանը՝ հավելելով, որ իրենք բալանսավորված պատասխանատվության կողմնակից են:
Պապիկյանը, իհարկե, չէր կարող ասել, որ դեմ է հանդես գալիս Նիկոլ Փաշինյանի թեզերին, քանի որ դրանից 5 րոպե հետո նրան էլ, ինչպես ժամանակին ասենք Հովիկ Աղազարյանին, կարող էին SMS ուղարկել ու զրկել պաշտոնից: Բայց ակնհայտ է, որ Պապիկյանի կարիերային հարցերն ու դրանց լուծումները չեն տեղավորվում պատերազմող երկրին անհրաժեշտ չափանիշների կամ արժեհամակարգի ծիրից ներս:
Բանակը նույնացնել կամ նույնիսկ ստորադասել ասենք հարկ վճարողներին, ինչպես անում է Փաշինյանն այսօր, կարող է միայն այն իշխանությունը, որն առանձնապես չի զգում բանակի կարիքը՝ այն շատ իմաստներով համարելով ավելորդ բեռ:
Իսկ ի՞նչ է անում թշնամին, որը ծրագրում է նվաճել Հայաստանը:
Ռազմատենչություն է սերմանում իր ազգաբնակչության շրջանում, իր բանակն է սրբացնում ու դրա առաջ հստակ խնդիր դնում՝ ասենք «Արևմտյան Ադրբեջան» վերադարձնել 90-ականներին Հայաստանից փախած ազերիներին: Մի կողմից՝ բանակը չսրբադասողներն են, մյուս կողմից՝ այն պաշտողները:
Հարց՝ պատերազմի դեպքում ՞ր կողմի շանսերն են մեծ լինելու՝ պաշտպանելու կամ ընդլայնելու սեփական երկրի տարածքը:
Երևի կռահեցիք…
Source: USAArmenia
Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…
Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…
հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…
«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…
Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…