Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հիվանդությունների հիմքով բանակից ազատվելու թեմային ու հայտարարել, որ մտադիր են ստեղծել մեխանիզմ, որի օգնությամբ հնարավոր կլինի բացահայտել՝ որքանով է հիվանդության հիմքով բանակից ազատվել փորձող քաղաքացին ազնիվ իր պետության հետ, ինչպես է ստացվում, որ ասենք զորակոչիկը ողջ կյանքում եղել է առողջ, բայց 17 տարեկանում հիվանդությունների փունջ է առաջանում:
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել տղաներին «բամբակի մեջ» չպահել:
Հետաքրքիրն այստեղ այն է, որ բանակում ծառայելու անհրաժեշտության կամ դրանից խուսափելը դատապարտելու մասին խոսողը մի իշխանություն է, որը ոչ հեռու անցյալում օրինականացրել է բանակից ազատվելը. «Շիշ բռնող» մականվամբ հայտնի ՔՊ-ական հայկ Սարգսյանն էր ընդունել տվել մի օրինագիծ, որը նախատեսում է 27 տարին լրացած ու Հայաստանում չգտնվող դասալիքներին տալ հնարավորություն՝ կլորիկ գումարի օգնությամբ ձեռք բերել լեգիտիմություն ու ազատվել պատասխանատվությունից:
Իրականում Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում ունեցած ելույթը ոչ այլ ինչ է, քան փորձ՝ քողարկելու այս իշխանությունների իրական վերաբերմունքը բանակի նկատմամբ:
Սուրեն Պապիկյանը քանդում է բանակը, այնինչ նրա վերադասը խոսում է բանակում ծառայելու կարևորության մասին: Մի տեսակ ակնհայտ չէ՞ դիսոնանսը:
Դիսոնանսն ակնհայտ է ոչ միայն այս, այլև բազմաիվ այլ հարցերում, երբ հայտարարվում է մի բան, բայց պրակտիկ դաշտում արվում է դրա հակառակը: Հենց նման մոտեցումն էլ պատճառ դարձավ 2020-ին արձանագրված պարտության, որի բերած աղետը դեռ երկար ենք մեր մաշկի վրա զգալու:
Source: USAArmenia
Source: USAArmenia
Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…
Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…
հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…
«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…
Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…