ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կառույցը որոշել է մշակութային քաղաքականութանը նեոբոլշևիկյան տարրեր հաղորդել՝ թիրախավորելով ազգայինը:
Մասնավորապես՝ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից նախատեսվում է հանել «ազգային» բառը. «համապետական»-ով են այն փոխարինելու:
Ո՞րն է խնդիրը:
Խնդիրը երկրում վարվող ապազգային քաղաքականությունն է, որը փորձեր է արվում քողարկել պետության մասին ՔՊ-ական շինծու լոլոներով: Օրինակ՝ նույն ԿԳՄՍ-ում կարծում են, թե «ազգային»-ը «համապետական»-ով փոխարինելն ավելի է ընգծելու պետության ու պետականության դերը: Այս մասին դեռ նախորդ տարվա սեպտեմբերին էին խոսում. Ժաննա Անդրեասյանի տեղակալն էր, մասնավորապես, նման «մուտիտներ» տարածում:
Իհարկե, գուցե ոմանց կարող է թվալ, թե էական ոչինչ էլ չի փոխվում, քանի որ ընդամենը գործ ունենք յուրատեսակ բառախաղի հետ, բայց երբ այդ «բառախաղը» դիտարկում են «Իրական Հայաստան» կոչվածի կոնտեքստում, որը հենց հիմա Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ հետ ակտիվորեն գովազդում է սոցցանցերում, հասկանում ես, որ խնդիրը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից:
«Պետական» եզրը շատ էր գործածվում Սովետում, ինչը բացատրելի էր. ԽՍՀՄ-ում ազգային քաղաքականությունը տարվում էր այնպես, որ հնարավորինս ընգծվեր Մոսկվայի դերը, քանի որ համարվում էր, որ ազգային գաղափարախոսությունը կարող է թուլացնել պետության հիմքերը: Այդ քաղաքականության դեմ, ի դեպ, տասնամյակներ ի վեր անձնուրաց պայքար էին մղում հայ մտավորականները, ինչն էլ, ի վերջո, պսակվեց հաջողութմամբ՝ ծնունդ տալով ազգաին պետութան ստեղծմանը:
Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, որ որոշել է վերացնել «ազգային» բառը, թե՞ «Արևմտյան Ադրբեջանի» ճարտարապետներն են նրան այդ մասին հրահանգել՝ չգրգռելու Ալիևի նյարդերը…
Ակնհայտ է, որ գործ ունենք հերթական քողարկված ապազգային որոշման հետ, որ հարվածում է մշակույթի ազգային հիմքերին՝ այն խեղաթյուրելով:
Source: USAArmenia
Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…
Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…
հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…
«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…
Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…