Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

mitk.am
Անցած շաբաթ տեղեկություն տարածվեց, որ Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի փողերի լվացման հոդվածով։


Գործը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Սահակյանը եղել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ, սա ըստ էության, նախկին քրեական գործի շարունակությունն է։ Ըստ իրավապահ մարմինների՝ Սահակյանը և ևս 12 անձ «2012-2015 թվականներին Երևանի 3 ուսումնական հաստատությունների զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց»: Վարույթի շրջանակում ձերբակալվել էր ևս 7 անձ, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ տարբեր խափանման միջոցներ են ընտրվել: Այսպիսով, Սահակյանը ևս մյուսները մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափի փողերի լվացման համար:
Մեզ հասած տեղեկություններով՝ 7 անձինք, որոնք առնչվում են այս քրեական գործին, պետգույքի կառավարման կոմիտեի նախկին աշխատակիցներն են, նրանցից մի քանիսն էլ՝ քաղաքացիներ, որոնք այս կամ այն հարցով առնչվել են կոմիտեի հետ։
Քննչական կոմիտեից հրաժարվում են անուններ հայտնել, մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների հետ կապված էլ փոխանցում են․ «Մեկ անձի նկատմամբ կիրառվել է գրավ և վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ գրավ և տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն և չբացակայելու արգելք»։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ… Արիս Քարամյան

Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…

3 օր ago

«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում

Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…

3 օր ago

2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը

հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…

3 օր ago

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն

«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…

2 շաբաթ ago

Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան

Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…

3 շաբաթ ago

Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…

3 շաբաթ ago