«…եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Ինչպե՞ս չզարմանալ
Այո՜, ինչպես կարելի է չզարմանալ, երբ իշխող կուսակցության ու դրա պարագլխի` Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու տարատեսակ ողորմելի ճիգերն ու փորձերը ցասում ու բողոք են առաջացնում շատերի մոտ ու շատ շատերը մոռանում են, որ այս պատմությունը սկսվեց այն օրից, երբ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար ու արդեն ծանրամարտիկ դարձած Արայիկ Հարությունյանը և ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը խուլիգանական ու փողոցայինին վայել վարքագիծ ցուցաբերելով ներխուժեցին Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտի տնօրենի առանձնասենյակ ու մի բան էլ սպառնում էին իմ դեմ ոստիկաններ բերել։
Շատ սիրելի համաքաղաքացիներ,
Ախր ո՞նց կարելի մոռանալ 2018 թ. հուլիսին տեղի ունեցած այդ դեպքից հետո արված իմ զգուշացումը, որը ստիպված կրկնում եմ յոթ տարի անց. «եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է»։
Այս պատմության մեջ մի մոռացեք, թե ով է Հրանուշ Խառատյանը, Հարություն Մարությանը և ինչ ժխտողական ձևակերպումներով մտան ասպարեզ ու խցկվեցին Ծիծեռնակաբերդ։ Հենց սրանք են նիկոլական մտքերը մշակողներն ու Նիկոլի շուրթերով հրապարակ բերողները։
Յոթ տարի անընդմեջ գրում, խոսում ու ահազանգում էի Ծիծեռնակաբերդում բույն դրած ստահակների ու իրենց նպատակների մասին… Հիմա զարմանու՞մ եք, որ հասել ենք այդ հանգրվանին։ Ծիծեռնակաբերդն իմ սեփականությունը չի, որ պաշտպանում եմ այն, բայց յոթ տարի շարունակ թվարկում ու փաստեր եմ բերում բազմաթիվ անպատիժ մնացած հանցագործությունների մասին, տալիս եմ անուններ ու…
Գրավոր զգուշացում եմ ուղարկել Մայր Աթոռին ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը, կոչ անելով հեռու մնալ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի օրակարգերը Ծիծեռնակաբերդում սպասարկելուց։ Նույն կոչը արել եմ բազմաթիվ ընդդիմադիրների։
Ու՞…
Այս պատմության մեջ ինձ ավելի շատ զարմացնողը, ոչ թե Ծիծեռնակաբերդի հանդեպ անասնական վարքագիծ ցուցաբերելն է, այլ Նիկոլին ու Նիկոլի հանցագործ թիմակիցներին 2018 ին պաշտպանողների մտահոգ դեմքերով քննադատություններն են։ Այս ապուշներին թվում է, թե իմ հիշողությունը կարճ է ու իրենց խոսքերն ու ելույթները մոռացվել են։ Ոչինչ չի մոռացվել, այնպես ինչպես չի մոռացվել Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտի մի քանի գիտաշխատողների ստահակություններն ու «թավիշ» գովերգելը։ Այ սրանց մասին կխոսենք մոտ օրերս, անպայման կխոսենք….
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ… Արիս Քարամյան

Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…

3 օր ago

«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում

Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…

3 օր ago

2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը

հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…

3 օր ago

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն

«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…

2 շաբաթ ago

Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան

Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…

3 շաբաթ ago