Նիկոլ Փաշինյանի՝ Շվեյցարիայում արած հակահայկական հայտարարություններն առաջ բերեցին լրջագույն հարցեր՝ ոչ միայն ուղղված ՔՊ-ական իշխանությանը, այլև Սփյուռքին:
Օրինակ՝ հարց է առաջանում՝ որտե՞ղ է սփյուռքյան մտավորականության դատապարտիչ արձագանքը՝ Ցեղասպանության փաստն ու նշանակությունը կասկածի տակ դրած Նիկոլ Փաշինյանի խոսքերին: Օրինակ՝ նույն Լոս Անջելեսում կա հայ գրողների միություն այնպես, ինչպես՝ Երևանում: Այդ միությանն անդամագրված են բազմաթիվ գրողներ կամ իրենց այդպիսին համարողներ, որոնց բանուգործի անունն այդպես էլ անհայտ է մնում: Երևանում ինչքան ինքն իրեն գրող համարող կա, ստացել է Լոս Անջելեսի հայ գրողների միության վկայական: Այդ միությունն իբր նախագահ ունի, մի կոչ, հորդոր կամ մի ծպտուն լսվե՞ց՝ Փաշինյանի թրքահաճո հայտարարության հետ կապված: Ինչպես նշել էր Վարդան Ղուկասյանը, եթե Սիլվա Կապուտիկյանը կենդանի լիներ, հրապարակայնորեն կթքեր իշխանությունների երեսին ու կխարազաներ, մինչդեռ այսօրվա մտավորականությունը, որին մտավորականություն էլ չի կարելի համարել՝ մակարդակի նսեմ լինելու պատճառով, իրեն դրսևորում է շարքային մորթապաշտի պես՝ ազգի խնդիրներին անհաղորդ լինելով: Նույն Սփյուռքն այսօր կանգնել է լիարժեք ուծացման եզրին, որտե՞ղ է այդ մտավորականությունը:
Խնդրահարույց է նաև տեղի հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների կեցվածքը. կարծես թե նրանց կողմից նույնպես անարձագանք մնաց Փաշինյանի հայտարարությունը: Այսինքն՝ կա խնդիր՝ դավանած արժեքների ու արժեհամակարգի համար պայքարի, իսկ հայությունը պատրաստ է նեցուկ կանգնել ցանկացածին, ով կդառնա այդ հարցում դրոշակակիր:
Իրականում այսօրվա մտավորականությանը ծաղկեցրել է նույն հանրությունը, որը պետք է իր կոշտ, բայց օբյետիվ վերաբերմունքով գլխիվայր նետի մտավորականի անվան տակ թաքնված կոմֆորմիստներին՝ ցույց տալով նրանց իրենց տեղը: Բոլորն են, օրինակ, հիշում, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը աջուձախ բաշխում կոչումներ այն մտավորականներին, որոնք հաճույքով պարում էին իշխանական դուդուկի տակ՝ դեռ այն ժամանակ հողին հավասարեցնելով սեփական պատիվը:
Հիմա ավելի վատ բան է կատարվում. ոչ թե նվերներ կամ կոչումներ են շռայլում, այլ ստորացնում են՝ թուրքական օրակարգ սպասարակելով ու ստիպելով դրա առաջ խոնարհվել: Ցավոք, շատերը խոնարհվում են ու խոնարհվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ոգին նյութին չի զգետնել, վախը քաջության առաջ չի ընկրկել:
Source: USAArmenia
Երբեմն մամուլում շրջանառվում է նախկին ոստիկանապետ Գասպարյան Վովայի անունը: Ընդ որում, այն շրջանառվում է բացառապես…
Սեփական կարիքների համար բենզին ներկրող Ադրբեջանը (Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Ռումինիայից) Հայաստան բենզին է արտահանում։ Ակնհայտ է,…
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին…
Ֆինանսների նախարարության Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով ԵՄ…
Սպիտակ տունը դադարեցնում է գրին-քարտ վիճակախաղի ծրագիրն այն առնչությամբ, որ Բրաունի համալսարանի հրաձգության կասկածյալը եկել…