Կիրակի , 28 Սեպտեմբերի 2025

Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան


Հայաստանի հանրապետության վարչապետի հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու գործողությունը դավաճանական է և հակամարդկային։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի գերտերությունների ճնշող մեծամասնությունը, որոնցից շատերը Թուրքիայի հետ հանդիսանում են ՆԱՏՕ անդամներ։
Հարկավ, նման քաղաքակիրթ գերտերությունները առանց պատմական և իրավական հիմքի իրենց դաշնակից Թուրքիային չէին մեղադրի նման համամարդկային ծանրագույն հանցանքի մեջ։
Նշենք որ վարչապետի հանցավոր հայատյաց թրքահպատակ հայտարարությանը քննադատորեն արձագանքել է նաև «Լեմկինի» ցեղասպանությունների ինստիտուտը։
Հայաստանի հանրապետության վարչապետի այս հանցավոր
հայտարարությունը, մենք՝ Լոս անջելեսաբանակ հայ համայնքը, դատապարտում ենք։ 
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության։
Մարգարիտա Խլղաթյան
Լոս Անջելես


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը

Շվեյցարահայերի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել՝ այն, ինչ որ մենք համարում ենք ճշմարտություն, …