Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթաց մեկնարկելու նախագիծը:

Հիշեցնենք, որ սրա համար որպես հիմք է ծառայել արևմտամետ շրջանակների կողմից 1 ամսվա ընթացքում հավաքված ավելի քան 60000 ստորագրությունը:
Օրենքի նախագիծը, որում նշվում է, որ ՀՀ-ն, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը, իրականում շատ իմաստներով բուտաֆորիկ նշանակություն ունի ներկայիս իրողությունների պայմաններում:
Նախ՝ ԵՄ-ին անդամագրվելու հայտ պոստսովետական տարածքի երկրներից Հայաստանը բնավ առաջինը չէ, որ ներկայացրել է: Մեզնից առաջ նման ցանկություն հայտնածների անդամագրման գոծընթացի վերջը չի էլ երևում այն դեպքում, երբ այդ երկրները շատ ավելի մոտ են Եվրոպային գտնվում, քան մենք՝ բոլոր իմաստներով, ապա՝ Հայաստանը կես քայլ անգամ չի արել՝ արժան լինելու՝ նույնիսկ Եվրոպայի անունը տալու, և բնավ էական չէ, որ հետպատերազմյան փուլում Հայաստանը ՌԴ-ի հանդեպ իրեն նեղացած երեխայի նման է դրսևորում՝ այդ կոնտեքստում անելով բաներ, որոնք ավելի հաճախ ինքնավնասման են հանգեցնում:
Միակ օգտվողն այս ամենից կարող է ընդամենն իշխանությունը լինել քարոզչական դաշտւմ, քանի որ ի դեմս ընդունված նախագծի իշխանությունը կարող է քարոզչական գործիքակազմ ձեռք բերել՝ սեփական գոյությունն արդարացնելու:
Կասեն, օրինակ, որ եթե ՔՊ-ն չլինի իշխանություն, ապա Հայաստանը կարող է գլորվել ՌԴ-ի գիրկը, իսկ այդ դեպքում ԵՄ-ի երեսն անգամ տեսնելը կդառնա անհնարին: Հաշվի առնելով, որ հասարակութան ներսում քիչ չեն արևմտյան հովերով տարվածները՝ այս քարոզչական թեզը կարող է աշխատել:
Մյուս կողմից՝ ձգտելով իբր Եվրոպա՝ ՔՊ-ն Հայաստանը տանում է Թուրքիայի ուղղությամբ, և քանի որ կա կարիք՝ հասարակությանը հանգստացնելու, այդ պրոցեսի փաթեթավորումն ինչ-որ կերպ գրավիչ դարձնելու, դեպի ԵՄ իբր բռնած ուղղությունը կարող է որպես «սվաղ» ծառայել՝ իրական պրոցեսները քողարկելու համար: Օրինակ՝ վաղը կարող են հայտարարել, որ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է մտնել ԵՄ, ապա պետք է դադարի մոնոէթնիկ կամ միակրոն երկիր լինել, պետք է Հայաստան վերադառնան հարյուր հազարավոր ադրբեջանցիներ:
Այսինքն՝ թուրքական նախապայմանները կարող են ամբողջությամբ բավարարվել ԵՄ-ին անդամակցելու պատճառբանության ներքո, բայց վերջում պարզվի, որ Եվրոպա դառնալու փոխարեն «Արևմտյան Ադրբեջան» ենք դարձել:
Խնդիրն իրականում ոչ թե ԵՄ գնալն է կամ ԵԱՏՄ-ում մնալը, այլ հայաստանյան իշխանությունների ով կամ ինչ լինելը. կարևորը ոչ այնքան այն հարցն է, թե ուր է գնում երկիրը, որքան՝ այն, թե ովքեր են դրա առաջնորդները:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

12 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

1 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

2 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago