Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը կարող է կարիերային լուրջ թռիչք ունենալ. նրան, հնարավոր է, առաջիկայում նշանակեն Ներքին գործերի փոխնախարար:

Օրերս նույն մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ մարտին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Կառավարությունը թարմացնել՝ այդ նպատակով կատարելով նոր նշանակումներ: Նույնիսկ կան տեղեկություններ, որ բազմաթիվ նախարարներ ու փոխնախարարներ առաջիկայում ստիպված են լինելու հրաժարական ներկայացնել՝ իրենց տեղը զիջելով այնպիսի մարդկանց, որոնք կլինեն առավելապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Արեն Մկրտչյանն ակնհայտորեն համապատասխանում է այն բնութագրիչներին, որոնցով փորձելու է Փաշինյանն առաջնորդվել իր ապագա նշանակումներում: Մասնագիտությամբ երկրաբան Արենը եղել է լրատվական կայքերից մեկի ադմիններից մեկը, երգիծական հաղորդման սցենարիստ է հասցրել լինել անգամ, ինչպես նաև Գյումրիում մարդկանց տներ է բաժանել: Բայց Արենին հատկապես մեծ հռչակ բերեց 2018-ի հեղափոխությունը, որից կարճ ժամանակ անց նա ինքնաբացահայտվեց որպես «տաղանդավոր» մոնտաժող. գեներալ Մանվել Գրիգորյանի գլխին սարքած «տուշոնկա-շոուն» հենց այս ՔՊ-ականն էր ԱԱԾ-ի իմացությամբ մոնտաժել:
Ըստ երևույթին, ՔՊ-ական վերնախավը մինչ օրս շարունակում է հմայված լինել Մկրտչյանի մոնտաժային «տաղանդով», ինչն էլ դարձել է պատճառ, որ նրան ոչ թե պատժեն, ինչպես պահանջում է օրենքը, այլ պարգևատրեն փոխնախարարի պորտֆելով:
Փաստ է, որ ՀՀ ՆԳ համակարգը երբեք էլ աչքի չի ընկել իր համակարգվածությամբ կամ օրենքի տառին նվիրվածությամբ՝ հաճախ հանդիսանալով օրենք խախտող ամենաառաջնային մարմինը,բայց եթե իսկապես Արենին նշանակեն Արփինե Սարգսյանի տեղակալ, ապա համակարգի վրա կարելի կլինի վերջնականապես խաչ քաշել: Մկրտչյանին համակարգ են ուղղորդելու որպես Նիկոլ Փաշինյանի անձնական «կռիս»՝ սրա-նրա վրա գործ տալու ու գուցե անձամբ Արփինե Սարգսյանին առավելագույնս վերահսկելու:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

16 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

2 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

3 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago