Երկուշաբթի , 10 Նոյեմբերի 2025

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի


ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փորձել է փիառել իր կողմից ղեկավարվող գերատեսչությունը՝ պնդելով, թե ոստիկանությունը լուրջ հեղինակություն է վայելում հանրության շջանում:
Ըստ նրա՝ մի շարք հարցումներ ցույց են տվել, որ հարցվածների շուրջ 72%-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի առնվազը չեզոք դիրքորոշում և չի դժգոհում ոստիկանության աշխատանքից:
Բայց ի՞նչ նպատակով է Սարգսյանը նման թվեր նշել, ինքնափիառի՞, թե՞ ընդհանուր իշխանությանը գովերգելու համար:
Ինչպես կարո՞ղ է հասարակության գերակշիռ մեծամասնությունը վստահել մի կառույցի, որն այսօր ասոցացվում է ոչ թե հանցագործության դեմ պայքարի, այլ գլխավորապես իշխանությանը պահակություն անելու հետ: Կամ մի՞թե հանցագործությունների թվի և թմրամիջոցների շրջանառության աճի մասին փաստող թվերը կարող են դառնալ պատճառ, որ հասարակության առնվազը 72%-ը իրեն թույլ տա վստահել Արփինե Սարգսյանի ղեկավարած ՆԳՆ-ին:
Սարգսյանը, նման թվեր ներկայացնելով, ավելի շատ փորձել է թերևս շահեկանորեն տարբերվել իր նախորդից՝ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղազարյանից և վերևներին հասկացնել, որ անփոխարինելի է այլևս, և որ չարժե իրեն այլընտարնքներ փնտրել: Իսկ այլընտրանքի հարցը գուցե բավական սուր է դրված՝ հաշվի առնելով Արեն Մկրտչյանի մասին մամուլում տեղ գտած վերջին տեղեկությունները՝ փոխնախարար դառնալու մասին:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ 147 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿՈՎ, ԱՌԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Կառավարությունն ու առողջապահության նախարարը կրկին խոսում են առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) մեկնարկի մասին՝ խոստանալով, որ …