Չնայած հայտարարվել է, որ տեխնիկական անճշտությունների պատճառով Գյումրիի մի քանի տեղամասում կլինի ձայների վերահաշվարկ (31/22, 31/70, 31/67, 31/50, 31/41 տեղամասերում), սակայն դրանք ոչ էական ազդեցություն կունենան վերջնական արդյունքի վրա, որը, պետք է արձանագրել, իշխանությունների համար բավական հիասթափեցնող դուրս եկան: Ճիշտ է՝ ձայների քանակով Սարիկ Մինասյանի հավաքած տոկոսները ավելի շատ են, քան մյուսներինը, սակայն բացաձակ իմաստով Մինասյանը պարտություն է կրել, քանի որ կարողացել է հավաքել ընդամենը 36-37% տոկոս ձայն: Երկրորդ տեղում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է (մոտ 21%), երրորդում՝ Մարտուն Գրիգորյանը (մոտ 16%), 4-րդ տեղը բաժին է հասել մյուս ընդդիմադիր թեկնածուին՝ Ռուբեն Մխիթարյանին (մոտ 9%):
Գյումրիի ընտրությունների քադաքական նշանակությունը համապետական էր. ընդդիմությունն արեց ամեն ինչ՝ ավելի մեծ նշանակություն հաղորդելու դրանց, քանի որ կար համոզմունք, որ եթե Գյոմրիում իշխանություններին չհաջողվի հավաքել 50+1, ապա ՔՊ-ի դիրքերը ողջ երկրով մեկ կթուլանան, ու հնարավոր կլինի նոր քաղաքական ալիք բարձրացնել հենց Երևանում՝ իշխանափոխության հասնելու համար: Նկատենք նաև, որ Փարաքարում, որտեղ զուգահեռաբար ևս ընտրություններ էին, իշխանությունները նույնպես պարտություն են կրել:
Այն, որ ՔՊ-ն չունի ժողովրդական համարում, իհարկե, անվիճելի է, ինչպես և անվիճելի է այն, որ ժամանակն իշխանությունների օգտին չի աշխատում: Բայց արդյոք միայն դա բավարար կլինի՞ հասնելու այն արդյունքին, որի մասին ընդդիմությունն է երազում նույնիսկ այն դեքում, եթե նույն Գյումրիում մյուս ընդդիմադիր թեկնածուներն իրենց բոլոր ձայները տան երկրորդ տեղը զբաղեցրած Վարդան Ղուկասյանին:
Այս հարցը մեծամասամբ կախված է նրանից, թե արդյոք ընդդիմությունը կկարողանա՞ կապիտալիզացնել իր հնարավորությունները, թե՞ ոչ: Այս հարցն էլ կախված կլինի նրանից, թե արդյոք կհաջողվի՞ իսկապես միասնականություն ապահովել ընդդիմադիրների շրջանում՝ հաշվի առնելով հատկապես դրա թևերի միջև ներկայիս լարվածության փաստը:
Բոլոր դեպքերում նախ հարկավոր է լինելու՝ Գյումրիում հասնելու այնպիսի կոնֆիգուրացիայի, որ ՔՊ-ն իսկապես իշխանազրկվի: Թե ինչպես, կա մի քանի սցենար: Գյումրիում հաջողության գրանցումը դրական ազդեցություն կունենա ողջ երկրով մեկ ընդդիմոթյան հեղինակության վրա, որը սասանված է այսօր:
Հայաստանը պետք է փրկել ՔՊ-ական իշխանության ճիրաններից, իսկ Գյումրիում արձանագրված արդյունքը կարող է այդ գործին շատ լավ ծառայել, եթե ընդդիմությունը կարողանա իսկապես համախմբվել, այլ ոչ թե իրար «կոկորդ կրծել»:
Source: USAArmenia
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…
Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…
Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…
Source: USAArmenia