Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն


Հայաստանն աշխարհի այն միակ երկիրն է, որտեղ տարվա մեջ կանանց նվիրված միանգամից երկու տոն կա. ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության ու գեղեկցության տոնը:
Հատկապես պատերազմից հետո տոնը ձեռք է բերել յուրատեսակ խորհուրդ. այն առավելապես դարձել է զինվորների մայրերի տոնը, հատկապես՝ զոհված զինվորների, որոնք հերոսաբար ընկան մարտի դաշտում՝ սրտում ունենալով հայրենիքը:
Բայց որքանո՞վ է այսօր արժևորված զինվորի մայրը, եթե ասենք անհետ կորածների ու գերյալների ծնողները ցայսօր էլ չեն կարողանում պետությունից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ պետությունն էլ անում է ամեն ինչ՝ անհարմար հարցերից ու, առհասարակ, զինվորների մայրերից ազատվելու: Մի քանի տարի առաջ աշխարհն ականատես դարձավ չտեսնված մի խայտառակության, երբ Եռաբլուրում զոհված զինվորների մայրերին ուժայինները քարշ էին տալիս ասֆալտին, բռնությամբ բերման ենթարկում ու հահյոյում: Ո՞վ պատժվեց, մեկը պատասխան տվե՞ց:
Այսօր էլ ոչինչ չի փոխվել, և ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա զինվորների մայրերը պետության կողմից որպես բեռ են ընկալվում, որոնք խանգարում են ՔՊ-ական իշխանությանը հանրայնորեն ընդունելի իմիջ ձևավորել: Փոխարենը մայրերին լսելու ու հարգելու, ամեն ինչ արվում է՝ նրանց լռեցնելու, անտեսելու, խնդիրները շրջանցելու:
Ցավոք, այս ամենում իր մեղքի բաժինն ունի նաև հասարակությունը, որի անտարբեր հայացքի ներքո է այս ամենը տեղի ունենում: Իշխանություններին հաջողվեց այնպես հասարակությանը բարոյալքել, որ է՛լ ոչ մեկ չի զարհուրում զոհվածի մորը հայհոյող կարմիր բերետավոր տեսնելիս, ոչ ոք «ավելորդ» հարցեր չի տալիս, անտարբեր նայում են ու անցնում:

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Հրաբխի ժայթքումը կարող է վնասել երկրի ողջ էլեկտամատակարարման համակարգը

Հրաբխի ժայթքումը կարող է վնասել երկրի ողջ էլեկտամատակարարման համակարգը Sun, 05 Apr 2026 16:00:32 +0400…

14 րոպե ago

Գյումրու Յոթ Վերքում` աննախադեպ հոսք․ Աջապահյանի ներկայությունը լցրել է եկեղեցին

Գյումրու Յոթ Վերքում` աննախադեպ հոսք․ Աջապահյանի ներկայությունը լցրել է եկեղեցին Sun, 05 Apr 2026 15:45:35…

29 րոպե ago

Հայտնի է Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարի թեկնածուի անունը

Հայտնի է Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարի թեկնածուի անունը Sun, 05 Apr 2026 15:30:08 +0400 «Միլանի»…

44 րոպե ago

Արցախի դրոշը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում. ով է տեղադրել, ինչո՞ւ

Արցախի դրոշը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում. ով է տեղադրել, ինչո՞ւ Sun, 05 Apr 2026 15:15:12…

59 րոպե ago

Վարդենիսում ձյուն է եկել

Վարդենիսում ձյուն է եկել Sun, 05 Apr 2026 15:00:00 +0400 Latest news from Secure News…

1 ժամ ago

Պետությունը «խաղադրույք» դարձնելու քաղաքականությունը. Սուրենյանց

Պետությունը «խաղադրույք» դարձնելու քաղաքականությունը. Սուրենյանց Sun, 05 Apr 2026 14:45:13 +0400 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում…

1 ժամ ago