Երկուշաբթի , 10 Նոյեմբերի 2025

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան

 


Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանին ձերբակալել էին 2024 թվականի սեպտեմբերի 18-ին: Նրան առաջադրվել է իշխանության յուրացման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու մեղադրանք, իբր նա Ռուսաստանի ռազմական ճամբարներից մեկում հատուկ ջոկատ է մարզել, որ գան Հայաստան եւ իշխանափոխություն իրականացնեն: Սակայն գործն ամբողջությամբ կառուցված է մի քանի տարեց եւ խնդիրներ ունեցող մարդկանց ցուցմունքների վրա, որոնց հետ անգամ առերեսումներ չէին իրականացվում: Եվ չնայած փաստաբանների բազում միջնորդություններին` Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը չեն փոխում, նա մինչ օրս կալանավորված է: Նրա պաշտպանները պնդում են՝ Գասպարյանի կալանքի անընդհատ ձգձգումն իրավական որեւէ հիմք չունի, իսկ գործով անցնող վկաների ցուցմունքները ոչ այլ ինչ են, եթե ոչ իրենց սեփական ենթադրությունները։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված …