Երկուշաբթի , 10 Նոյեմբերի 2025

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում


Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը տգիտությունից է բողոքել՝ հայտարարելով, որ ինքը 7 տարի է՝ մնացել է նույն դասարանում: «Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում: Մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ մենք ունենք գիտելիքի պակաս: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդը: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդում դեպի աղքատություն եւ տգիտություն: Մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ մենք տգետ ենք… Սա վերաբերվում ա բոլորին` ինձնից սկսած՝ մինչեւ էս կառավարության բոլոր անդամները», – մասնավորապես՝ ասել է Փաշինյանն ու տրտնջացել, որ իրեն հատկապես գյուղական բնակավայրերի իրական վիճակի մասին ճիշտ չեն զեկուցում:
Փաշինյանի ինքնախարազանումը պետք է գովելի համարել, բայց միևնույն ժամանակ արձանագրել՝ ցավալիորեն նա դրա մասին միայն նոր է գլխի ընկնում: Երբ տգետ է շարքային գյուղացին, դա առավելագույնը կարող է դառնալ գյուղական մասշտաբի պրոբլեմ, իսկ երբ թերուս է երկրի վարչապետը, ապա գործ ենք ունենում համամազգային աղետի հետ՝ հաշվի առնելով Փաշինյանի լիազորությունների լայն շրջանակը:
Գլխավոր հարցը, սակայն, հետևյալն է՝ արդյոք միայն տգիտությո՞ւնն է պատճառն այն ողբերգությունների, որոնց բախվում է հայ ժողվուրդը՝ սկսած առնվազը 2020-ից: Քիչ չեն նրանք, ովքեր պնդում են, որ գործ ունենք առավելապես դավաճանության, քան տգիտության հետ, քանի որ ՔՊ-ական իշխանությունն անում է Հայաստանի հետ այն, ինչ որ կաներ թշնամին:
Բայց ի՞նչն է ստիպել Նիկոլ Փաշինյանին նման խոստովանություն անել, արդյոք Գյումրիում արձանագրված ընտրական արդյունքները չե՞ն պատճառը…
Մյուս կողմից՝ եթե արձանագրում ենք, որ Կառավարությունն իր ամբողջ կազմով տգետների ու թերուսների հավաքածու է, ապա բաց է մնում քաղաքական պատասխանատվութան հարցը: Եթե այդպես է, ապա մեկ րոպե անգամ ներկայիս Կառավարությունը պետք է չգոյատևի, իսկ ՔՊ-ն էլ անցնի պատմության գիրկը, քանի որ եթե ոմանք կարծում են, թե սովորելն է այս խնդրի լուծումը, ապա պետք է արձանագրել, որ Հայաստանն այդ ժամանակը չունի:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ն իր քաղաքապետի …