Կապանում էկոպարեկային ծառայութան աշխատակիցների առաջ ունեցած իր ելույթում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե պետության կողմից տրամադրված նոր ավտոմեքենաները իրենց հետ կբերեն «նոր պատասխանատվություն»՝ անտառները պահպանելու: Միաժամանակ, ըստ Փաշինյանի, քաղաքացին չպետք է էկոպարեկներին ընկալի որպես կոպեկ փախցնող, թփի տակ պաղկվող ու ապօրինության մղող, քանի որ պետք է տեղի ունենա մարդու փոփոխություն:
Փաշինյանի բարձրաձայնած նպատակները, իհարկե, վեհ են հնչում, հուսադրող ու խոստումնալից, բայց հարց է առաջանում՝ կա՞ն օբյեկտիվ նախադրյալներ կամ պայմաններ՝ նոր քաղաքացի, առավել ևս՝ համազգեստավորի նոր տեսակ կերտելու:
Էկոպարեկային ծառայության ստեղծումն ինքնին բավական լուրջ քննադատությունների արժանացավ: Մինչ իշխանությունները տրտնջում են, թե չեն կարողանում, ասենք, թոշակ բարձրացնել, քանի որ բյուջեում փող չունեն, դրան զուգահեռ բուծվում են տարբեր տեսակի պարեկներ, որոնց գոյությունը հայ իրականությունում ոչնչով չի հիմնավորվում:
Նիկոլ Փաշինյանը պահանջում է նոր մարդու ձևավորում, նոր արժեհամակարգի դավանում՝ չցանկանալով, սակայն, արձանագրել, որ բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչումը տեղի է ունենում միայն վերևից սկսելու դեպքում: Այս իմաստով ՔՊ-ականներից քանի՞սն են նոր մարդ համարվում: Լրագրողի վրա հայհոյանք դնողը, թե՞ ասենք կին լրագրողին շուրթերը սրբելու կոչ հնչեցրած Անդրանիկ Քոչարյանը…
Մի բան հստակ է՝ ներքևում կանգնածների համար օրինակ են ծառայում վերին էշելոններում հանգրվանողները: Թերևս հենց սա է պատճառը, որ Հայաստանում ոչ մի բարեփոխում իր վերջնական նպատակին չի ծառայում, ձախողվում կամ ձևական է դառնում:
Source: USAArmenia
Կիմ Չեն Ընի աղջիկը՝ երկրի ղեկավարի իրավահաջորդ Tue, 07 Apr 2026 01:00:44 +0400 Ապրիլի 6-ին…
Լուսնային նոր մրցավազք Tue, 07 Apr 2026 00:30:36 +0400 Լուսնային նոր մրցավազքը սկսվել է այն…
Գտնվել է Վինսենտ Վան Գոգի անհայտ նկարը Tue, 07 Apr 2026 00:00:23 +0400 Բուդապեշտում ամենայն…
Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը Mon, 06 Apr 2026 23:45:38 +0400 Ավազակության նախապատրաստման բացահայտման…
«Team Moms»․ Քիմ Քարդաշյանը նոր շոուի պրոդյուսեր է Mon, 06 Apr 2026 23:30:38 +0400 Ամերիկահայ…
Խոշտանգել են քաղաքացուն և նրա անչափահաս եղբորորդուն Mon, 06 Apr 2026 23:15:48 +0400 ՀՀ քննչական…