Կապանում էկոպարեկային ծառայութան աշխատակիցների առաջ ունեցած իր ելույթում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե պետության կողմից տրամադրված նոր ավտոմեքենաները իրենց հետ կբերեն «նոր պատասխանատվություն»՝ անտառները պահպանելու: Միաժամանակ, ըստ Փաշինյանի, քաղաքացին չպետք է էկոպարեկներին ընկալի որպես կոպեկ փախցնող, թփի տակ պաղկվող ու ապօրինության մղող, քանի որ պետք է տեղի ունենա մարդու փոփոխություն:
Փաշինյանի բարձրաձայնած նպատակները, իհարկե, վեհ են հնչում, հուսադրող ու խոստումնալից, բայց հարց է առաջանում՝ կա՞ն օբյեկտիվ նախադրյալներ կամ պայմաններ՝ նոր քաղաքացի, առավել ևս՝ համազգեստավորի նոր տեսակ կերտելու:
Էկոպարեկային ծառայության ստեղծումն ինքնին բավական լուրջ քննադատությունների արժանացավ: Մինչ իշխանությունները տրտնջում են, թե չեն կարողանում, ասենք, թոշակ բարձրացնել, քանի որ բյուջեում փող չունեն, դրան զուգահեռ բուծվում են տարբեր տեսակի պարեկներ, որոնց գոյությունը հայ իրականությունում ոչնչով չի հիմնավորվում:
Նիկոլ Փաշինյանը պահանջում է նոր մարդու ձևավորում, նոր արժեհամակարգի դավանում՝ չցանկանալով, սակայն, արձանագրել, որ բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչումը տեղի է ունենում միայն վերևից սկսելու դեպքում: Այս իմաստով ՔՊ-ականներից քանի՞սն են նոր մարդ համարվում: Լրագրողի վրա հայհոյանք դնողը, թե՞ ասենք կին լրագրողին շուրթերը սրբելու կոչ հնչեցրած Անդրանիկ Քոչարյանը…
Մի բան հստակ է՝ ներքևում կանգնածների համար օրինակ են ծառայում վերին էշելոններում հանգրվանողները: Թերևս հենց սա է պատճառը, որ Հայաստանում ոչ մի բարեփոխում իր վերջնական նպատակին չի ծառայում, ձախողվում կամ ձևական է դառնում:
Source: USAArmenia
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դեկտեմբերի 4-ին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն:Այս մասին սոցցանցի…
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել…
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորելով հասարակական կարծիքը…
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ։ Երբ պիտի ապրեի, զգացի, որ մեծացել եմ։ Ու հարցրի ճակատագրին.…
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները ի դեմս Հակակոռուպցիոն կոմիտեի, ձերբակալել է ԴԱՀԿ նախկին պետ…
Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զորքերի վրա տեղի ունեցած հարձակումից հետո ԱՄՆ վարչակազմը քննարկում է ընդլայնելու երկրների…