Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել


Ապրիլի 26-ը Նիկոլ Փաշինյանը հռչակել է՝ Քաղաքացու օր, որի առթիվ արդեն 7 տարի է՝ ին-որ ուղերձներ է հղում՝ ուղղված քաղաքացիներին՝ դրանցում անելով այնպիսի հայտարարություններ ու պնդումներ, որ թվում է՝ իշխանություններն այլ մոլորակներում են ապրում՝ մի իդեալական աշխարհում, որն այդպիսին է դարձել բացառապես 2018-ին տեղի ունեցած հեղափոխության շնորհիվ:
2025-ի ուղերձը ևս այս առումով բացառություն չի կազմել. Նիկոլ Փաշինյանը պնդել է՝ պետությունն այլևս պատկանում է ժողովրդին, իսկ 2018-ից ի վեր ու շնորհիվ հեղափոխության տնտեսությունն աճել է 43.5%-ով, կոռուպցիայի դեմ պայքարում պետությունը դարձել է անողոք ու անհամեմատը՝ ավելի սկզբունքային: «Քաղաքացու օրը, ամենակարևորը, պետության ու պետականության մասին է, որովհետև չկա Քաղաքացի առանց պետության, որովհետեւ պետությունն է Քաղաքացու ինքնությունը»,-մասնավորապես՝ պնդել է Փաշինյանը:
Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել պետության ու քաղաքացու ունեցած կորուստների մասին, որոնք չէին լինի, եթե չլիներ հեղափոխությունը: Նա հմտորեն շրջանցել է թե՛ Արցախի կորստի, թե՛ Հայաստանից գրավված ու չվերադարձված տարածքների, թե՛ երկրի ապագայի թեման: Մինչդեռ պատկերն ամբողջական դարձնելու համար նախևառաջ պետք էր հենց այդ հարցերին անդրադառնալ ու գուցե փորձել բացատրություն ներկայացնել այն հարցի վերաբերալ, թե ով պետք է կրի պատախսանատվություն փոքրացած Հայաստանի, տարագիր դարձած արցախցիների և այն բոլոր բացասական բաների համար, որոնք միայն բազմանում են ու պետությունը ներսից քայքայում:
Ապրիլի 26-ը տոն չէ: Այն չի կարող տոն լինել ոչ միայն այն պատճառով, որ այդ տոնը ստեղծել է մի իշխանություն, որի օրոք տեղի ունեցան աներևակայելի մասշտաբների կորուստներ, այլև՝ այն, որ տոնական տրամադրություն չկա երկրում, և ինչպե՞ս լինի, եթե Իլհամ Ալիևն է դարձել Հայաստանի սահմանադրագիրը՝ սպառնալով մտնել Երևան:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…

4 օր ago

«Սենատոր» Գևորիկի արկածները

Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…

5 օր ago

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…

6 օր ago

Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք…

Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…

6 օր ago