Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

 

Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեսախցիկների առաջ ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը նախկինում ևս հայտնվել է աղմկահարույց քրեական պատմության կիզակետում, որին NEWS.am-ը ժամանակին անդրադարձել է:

Տիգրան Տեր–Մարգարյանի անունը կապվում է ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դստեր՝ Վարդուհի Սարոյանի (Տեր–Մարգարյանի կնոջ քույրը) ինքնասպանության և Սարոյանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ քննվող գործի հետ:
1976թ. ծնված Վ.Սարոյանը ինքնասպանություն էր գործել 2017թ. մարտի 7-ին ՝ ցած նետվելով Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկից՝ չդիմանալով իր նկատմամբ իրականացված խարդախությանն ու ունեզրկմանը։ Դեպքից մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին (պաշտոնաթող) ուղղված նամակում Սիմոնյանը պատմել էր, որ իր ունեզրկման հետ ուղղակի առնչություն ունեն պատգամավորության նախկին թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը և նրա ընկերը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը: Քրեական գործի հարուցումից մեկ տարի անց հետախուզում հայտարարվեց Տիգրան Տեր-Պետրոսյանի նկատմամբ, որին այդպես էլ չհայտնաբերեցին։ Այդ ընթացքում Տեր–Պետրոսյանի ընկերը՝ Տիգրան Տեր– Մարգարյանն ամեն ինչ անում էր, որ իր անունը չհայտնվի մամուլում և չվտանգվի իր քաղաքական կարիերան։ Արդյունքում, դեպքից երկու տարի անց քրեական գործի վարույթը կասեցվեց՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով, իսկ գործով անցնող Տեր-Մարգարյանը դարձավ Երևանի ավագանու անդամ, իսկ տարիներ անց՝ նշանակվեց թաղապետ:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ակտիվիստ Արթուր Չախոյանի և վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի մասնակցությամբ։ Չախոյանի վրա հարձակվել են մի քանի աշխատակիցներ և նրան ծեծի ենթարկել. միջադեպին ակտիվ մասնակցել է նաև թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը։
Նախօրեին Արթուր Չախոյանը հայտնել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպառնացել է իրեն և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին, ինչպես նաև անհարգալից խոսել իրենց հասցեին:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Թրամփը նշել է միակ պատճառը, թե ինչո՞ւ են իրանցիները դեռ ողջ մնում

Թրամփը նշել է միակ պատճառը, թե ինչո՞ւ են իրանցիները դեռ ողջ մնում Sat, 11 Apr…

3 ժամ ago

Թրամփը չի՞ այցելի Իսրայել

Թրամփը չի՞ այցելի Իսրայել Sat, 11 Apr 2026 02:30:31 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր…

5 ժամ ago

Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur

Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ Source: USAArmenia

5 ժամ ago

Մեդվեդևը դարձել է դպրոցական դասագրքերի խմբագիր

Մեդվեդևը դարձել է դպրոցական դասագրքերի խմբագիր Sat, 11 Apr 2026 02:00:29 +0400 Ռուսաստանի Անվտանգության խորհրդի…

5 ժամ ago

Ինչով է յուղոտ սնունդը վնասում մարդու աղիքներին

Ինչով է յուղոտ սնունդը վնասում մարդու աղիքներին Sat, 11 Apr 2026 01:00:30 +0400 Նույնիսկ ոչ…

6 ժամ ago

Որքան զոհ է ունեցել Իրանը ամերիկա-իսրայելական վերջին հարձակման հետեւանքով

Որքան զոհ է ունեցել Իրանը ամերիկա-իսրայելական վերջին հարձակման հետեւանքով Sat, 11 Apr 2026 00:00:53 +0400…

7 ժամ ago