Ինչով է յուղոտ սնունդը վնասում մարդու աղիքներին

Ինչով է յուղոտ սնունդը վնասում մարդու աղիքներին

Sat, 11 Apr 2026 01:00:30 +0400


Նույնիսկ ոչ տեւական կերպով յուղոտ սննդի օգտագործումը կարող է արագորեն թուլացնել մարդու աղիքների իմունային պաշտպանությունը։ Նման եզրակացության հանգել են Հարվարդի համալսարանի գիտնականները։ Համաձայն Immunity հանդեսում հրապարակված հոդվածի, նույնիսկ մի քանի օր յուղոտ սնունդ ուտելիս՝ աղիքներում եղած իմունային ILC3 բջիջների քանակը սկսում է նվազել։ Այդ բջիջները կարեւոր նշանակություն ունեն աղիքների լորձաթաղանթի պաշտպանության հարցում, օգնում են աղիքային արգելապատնեշին, այդ թվում նաեւ կանխելով բորբոքային պրոցեսները։

Այդ բջիջների թվաքանակի նվազումը ուղեկցվում է աղիքների թափանցիկության ավելացմամբ, ինչն իր հերթին դարձնում է դրանք ավելի խոցելի բորբոքային պրոցեսների համար։ Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ կա հակառակ էֆեկտը եւս, երբ յուղոտ սննդից հրաժարումը կարող է բերել ILC3 բջիջների վերականգնմանը։ Մասնագետները նշում են, որ այս բացահայտումը օգնելու է ավելի լավ հասկանալու մեթաբոլիկ եւ բորբոքային հիվանդությունների մեխանիզմները, հատկապես՝ թե ինչպես է սննդակարգը ի վիճակի արագ ազդելու մարդու իմունային համակարգի վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարդենյաց լեռնանցքում բուք է․ ճանապարհների վիճակը

Վարդենյաց լեռնանցքում բուք է․ ճանապարհների վիճակը Mon, 23 Nov 2026 22:15:41 +0400 Նոյեմբերի 23-ին՝ ժամը…

12 րոպե ago

Ռուսական դիզելի մատակարարումները կարող են կրճատվել

Ռուսական դիզելի մատակարարումները կարող են կրճատվել Mon, 23 Nov 2026 22:11:55 +0400 Ուկրաինական հարվածներից հետո…

16 րոպե ago

Գերմանիայի արտգործնախարարը դիմեց Պուտինին

Գերմանիայի արտգործնախարարը դիմեց Պուտինին Mon, 23 Nov 2026 22:05:33 +0400 Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան…

22 րոպե ago

Չեն մասնակցի Ուկրաիայի հետագա ֆինանսավորմանը

Չեն մասնակցի Ուկրաիայի հետագա ֆինանսավորմանը Mon, 23 Nov 2026 22:00:37 +0400 Սլովակիան մտադիր չէ մասնակցել…

27 րոպե ago

Ի՞նչ տարբերություն կլինի մեր և Փաշինյանի միջև, եթե հանուն իշխանության համաձայնենք Ալիևի պահանջներին

Ի՞նչ տարբերություն կլինի մեր և Փաշինյանի միջև, եթե հանուն իշխանության համաձայնենք Ալիևի պահանջներին Mon, 23…

40 րոպե ago

Սկանդալ․ վարչապետը խմած է եղել և չի միացել G7-ի տեսակոնֆերանսին

Սկանդալ․ վարչապետը խմած է եղել և չի միացել G7-ի տեսակոնֆերանսին Mon, 23 Nov 2026 21:36:30…

51 րոպե ago